Մնացականյանը չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կորսված հնարավորությունների տարի է:
Նախարարն այս հարցին անդրադարձավ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում:
«Մեկնաբանելու բան չունեմ: Մենք ունենք մեր օրակարգը, մենք ունենք մեր նպատակները, մենք ունենք շատ ակտիվ ներգրավում բանակցային գործընթացի մեջ: Այս 1,5 տարվա ընթացքում, ինձ թվում է, որ առավել քան հստակ ի ցույց է դրված լրջությունը մեր կողմից այս բանակցային գործընթացի մեջ, ակտիվությունը, շփումների ծավալը, օրակարգային հարցերի ծավալը: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք մեր մասով լրջորեն աշխատել ենք խաղաղ կարգավորման այս լրջագույն հարցի շուրջ»,- ասաց Մնացականյանը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



