Կրասնոյարսկի երկրամասում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն եղել է հայ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրասնոյարսկի երկրամասի հյուսիսում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն եղել է 53-ամյա Լևոն Տանանյանը:
Այս մասին տեղեկություններ է հայտնում LifeNews-ը: Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ` ուղղաթիռի անձնակազմում եղել են «Տուրուխան» ավիաընկերության ամենափորձառու աշխատակիցները: Հրամանատար 54-ամյա Ալեքսանդր Մոնախովն իր կարիերայի ընթացքում իրականացրել էր 9 հազար 19 ժամ թռիչք, իսկ երկրորդ օդաչու 53-ամյա Լևոն Տանանյանը` 9 հազար 383:
Մի-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում` ինքնաթիռի անձնակազմը: 10-ը վերակենդանացման բաժանմունքում են:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` վթարի պատճառի նախնական վարկածը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ



