Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տար­բե­րակ­ված մո­տե­ցում­ներն ավե­լի խոր­քա­յին են դառ­նում, սե­փա­կան քա­ղա­քա­կան շա­հե­րից ել­նե­լով օրեն­քի շրջանց­ման դեպ­քե­րը՝ ևս»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է՝ դատաիրավական համակարգում առկա գործընթացները զուգորդվում են քաղաքական բաղադրիչով։

 Այդուհանդերձ, յուրաքանչյուր անգամ նոր պահվածքի, նոր մեկնաբանությունների պակաս չի զգացվում։ Վերջերս դիտանկյունում է հատկապես դատախազությունը, որն արդեն հասցրել է ստանալ «կառավարության բաղադրիչ» լինելու որակումը։ 

Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրուցել ենք նշվածից բխող մի շարք հարցերի շուրջ՝ խոսելով նաև իրավապահ մարմիններին քաղաքական գործընթացի մասնիկ դարձնելու վտանգի, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն սկզբունքների մասին։ Գոհար Մելոյանը նախ ընդգծում է՝ թղթային տարբերակում բավականին լավ ձևավորված իրավական համակարգ ունենք։ 

«Հիմնական խնդիրը գործող իրավակարգավորումների պրակտիկ կիրառման մեջ է, ինչի արդյունքում առաջանում են դժգոհություններ և խնդիրներ։ Լինում են նաև շահարկումներ, որ իրավակարգավորումները չեն կատարվում։ Իշխանափոխությունից հետո կար ակնկալիք, որ որոշ չափով նման դժգոհություններ այլևս չեն լինելու։ 

Մեր պետությունը հնարավորություն ուներ ունենալու անկախ դատական համակարգ։ Դատական իշխանության անկախությունը երաշխավորելու աննախադեպ հնարավորություն կար, բայց ականատես եղանք գաղտնալսումներին, դրանց հաջորդած ոչ ցանկալի դատական ակտի արդյունքում դատարանների շրջափակման կոչին և այլն։ 

Այսինքն, կանգնեցինք մի խնդրի առաջ, երբ փորձ է արվում կոնկրետ մի իշխանության թևի կողմից հպատակեցնել, կառավարելի դարձնել իշխանության մեկ այլ թև՝ դատական իշխանությունը։ 

Գործնականում կրկին իմպլեմենտացիայի դաշտ տեղափոխվեցինք։ Գործող քաղաքական ուժը խախտում է սահմանադրական դրույթներն իր քաղաքական իշխանության համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, ինչն իրավական պետության համար անթույլատրելի է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը՝ նշելով, որ նման խախտումներով դեպքերի արդեն մի քանի անգամ ականատես ենք եղել։ 

«Օրինականության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն դրույթներից է։ Եվ, ընդհանրապես, իրավունքի գերակայությունը, օրինականության սկզբունքն ու իշխանությունների տարանջատումը իրավական պետության երաշխիքներից են։ 

Համաձայն օրինականության սկզբունքի՝ պետական մարմինները, ՏԻՄերը, պաշտոնատար անձինք իրավասու են կատարել այն, ինչի համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Այդուհանդերձ, վերջերս ականատես ենք լինում լիազորությունների սահմանազանցման դեպքերի։ 

Ընդհանուր առմամբ, եթե նպատակն իրավական պետության երաշխավորումն է, իրավական պետության կառուցումը և կայացումը, ապա գործող քաղաքական իշխանությունը պետք է սահմանափակի իրեն Սահմանադրությամբ և օրենքներով։ 

Բայց գործող քաղաքական ուժը, որը, ստանալով ժողովրդի քվեն, դարձավ իշխանություն, ձախողեց իրավական պետություն կառուցելու իր հնարավորությունը։ 

Բացի այդ, իր որոշակի քայլերով, լիազորությունների չարաշահմամբ շարունակում է անընդմեջ ձախողել այդ հնարավորությունը»,-ասաց նա՝ պատահական չհամարելով այն շահարկումները, այն մեղադրանքները, որոնք կան իրավապահ մարմինների մասին։ 

«Վերջին օրինակներից կբերեմ, որոնցից մեկն Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալումն ու այնուհետև ապօրինի կալանավորումն էր։ 

Այսինքն, անընդհատ չարաշահվում են լիազորությունները։ 

Պատահական չէ, որ նույն դատախազության նկատմամբ որոշակի մեղադրանք է հնչեցվում։ 

Կոնկրետ սահմանադրական դատարանի ճնշման գործընթացին ներգրավել էին իրավապահ մարմիններին, ինչն ընդհանրապես չէր բխում իրավապահ մարմինների գործառույթից։ Այսինքն, իրավապահ մարմնին քաղաքական գործընթացի մասնիկ էին դարձրել, ինչը ևս անթույլատրելի էր։ 

Այս ամենից զատ, արդեն ականատես ենք լինում ընտրովի արդարադատության ձևավորմանը, երբ անձի գործողությունները տարաբնույթ մեկնաբանություն են ստանում՝ կախված նրա քաղաքական հայացքներից»,-նշեց Գ. Մելոյանը։ 

Նա ընդգծեց, որ թեև միջազգային կառույցները փորձում են հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ պահպանել օրվա իշխանության հետ, բայց անգամ իրենք են սկսել հանդես գալ որոշակի քննադատական երանգներ ունեցող հայտարարություններով։ 

«Որպես լավատես մարդ, անընդմեջ փորձել եմ կանգ առնելու, գործողությունների վերանայման հայտարարություններով հանդես գալ։ 

Բայց, հաշվի առնելով գործողությունների տրամաբանությունը, ընդհակառակը, տարբերակված մոտեցումներն ավելի խորքային են դառնում, սեփական քաղաքական շահերից ելնելով օրենքի շրջանցման դեպքերը՝ ևս։ 

Այս ամենին գումարվում է նաև իրավապահ մարմիններին ներգրավելու հանգամանքը, ինչը դրսևորվում է ընդհուպ մինչև սահմանադրական այլ մարմինների նկատմամբ տարաբնույթ ճնշման գործիքների կիրառմամբ»,-ասաց իրավաբանը՝ շեշտելով, որ խոսքը հատկապես այն մարմինների մասին է, որոնք կառավարելի չեն գործող ուժի համար։ 

Ինչ վերաբերում է դատախազությանը, ապա Գ. Մելոյանի խոսքով, Սահմանադրությունը դատախազությանը նույնպես տվել է առանձին սահմանադրական մարմնի կարգավիճակ. «Այսինքն, դատախազությունը ևս ունի Սահմանադրությամբ սահմանված հստակ լիազորությունների շրջանակ։

 Այն սահմանադրական մարմին է, որը գլխավորում է գլխավոր դատախազը։ 

Դատախազության վերաբերյալ վերոնշյալ որակումը տեսական առումով կարելի է քննարկման առարկա դարձնել, որովհետև իրապես տեսության մեջ առկա են բազմաթիվ վեճեր, անգամ տեսական մոտեցումներ, որ դատախազությունը հանդիսանում է գործադիրի մաս։ 

Այդուհանդերձ, ինչպես մեր երկրում, այլ երկրներում ևս կան համանման կարգավորումներ, համաձայն որոնց դատախազությունը անկախ սահմանադրական մարմին է։ 

Կան երկրներ, որտեղ դատախազությունը գործադիրի մաս է, օրինակ՝ ԱՄՆ-ում»։ Անցում կատարելով տեսականից դեպի գործնական դաշտ՝ Գ. Մելոյանը շեշտեց, որ կարող է դիտարկումներ անել՝ հաշվի առնելով լրահոսում շրջանառվող խնդիրները։ 

«Եթե ստեղծվում է իրավիճակ, երբ կառավարությունն է կառավարում դատախազությանը, իհարկե, քննադատելի է, ինչպես քննադատելի էր այն, երբ որոշակի դատական ակտերի՝ կառավարության քիմքին հաճո չլինելու հետևանքով հնչեց դատարանների մուտքերը շրջափակելու կոչը, և կոնկրետ դատավորների նկատմամբ ճնշումներ սկսվեցին։ 

Սա, իհարկե, ծայրաստիճան անթույլատրելի է, թեպետ մենք արդեն ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ գործադիր իշխանությունը, ելնելով իր քաղաքական նպատակաուղղվածությունից, իշխանության այլ թևերի նկատմամբ ճնշումներ է իրականացրել։ 

Եթե համեմատական համադրություն ենք իրականացնում, չեմ բացառում, որ դատախազության գործունեությունը ևս որոշակի միջամտության է ենթարկվում։ 

Այս դեպքում, որպես տվյալ սահմանադրական մարմնի ղեկավար, գլխավոր դատախազը պարտավոր է հնարավորինս բացառել համակարգի նկատմամբ նման ճնշումները և ապահովել այդ մարմնի գործունեությունը՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակում։ 

Երբ խնդիրը համակարգային չէ և որոշ դատախազների է վերաբերում, ու կա կոնկրետ շահադիտական նպատակներով առաջադրվելու հարց, ապա իրավական ընթացակարգերով այդ դատախազների նկատմամբ պետք է կարգապահական վարույթներ սկսվեն, իսկ եթե չարաշահումը հանցակազմ է պարունակում, հարուցվեն նաև քրեական գործեր։ 

Նման իրավիճակները հաղթահարելու համար կան իրավական մեխանիզմներ, ուղղակի կարևորագույն խնդիրն այլ հարթության մեջ է. 

գործադիրը հնարավորինս պետք է մնա իր լիազորությունների շրջանակներում, և հերթական անգամ հավասարակշռման և զսպման սկզբունքի ոտնահարում թույլ չտա, որովհետև արդեն արձանագրվել են մի քանի դեպքեր, երբ գործադիր իշխանությունը ոտնահարել է Սահմանադրության կարևորագույն սկզբունքները, չարաշահել է իր լիազորությունները»,-ասաց նա։ 

Իսկ թե այս իրավիճակում ի՞նչ երաշխիք կա, որ, վերանալով անձերից, անկախ և օբյեկտիվ գործընթացներ կապահովվեն, Գոհար Մելոյանը նշեց. 

«Ինչո՞ւ են պետությունները դարձել իրավական։ Իշխանությունների տարանջատման սկզբունքն ինչո՞ւ է իրավական պետությունների կարևորագույն երաշխիքներից մեկը։ 

Մեր Սահմանադրության մեջ ևս ամրագրված է զսպման և հակակշռման սկզբունքը, որի հիմնական նպատակն այն է, որ սահմանադրական տարբեր մարմիններ միաժամանակ զսպեն և հակակշռեն իրար։ 

Դատական համակարգի դեպքում ականատես եղանք այնպիսի իրավիճակի, երբ նույն հայտնի գաղտնալսումներով բացահայտ դարձավ, որ դատական իշխանության նկատմամբ որոշակի միջամտություն կա, իսկ դատախազության պարագայում կոնկրետ դեպքերով պետք է արձանագրվի իրավիճակը։ 

Եթե պրակտիկայում իրավիճակն այնպիսին է, որ անմիջականորեն գործադիր իշխանությունը իր քաղաքական կամքն է թելադրում, և դատախազությունն էլ չի ընդդիմանում այդ թելադրանքին, համընթաց է գնում գործադիր իշխանության քաղաքական կամքին, այս պարագայում արդեն հանրությունն ինքը պետք է զսպող մեխանիզմ լինի։ 

Նմանաբնույթ հարցերը միջազգային ատյաններում պետք է բարձրաձայնվեն, որովհետև իրավիճակը հանգեցնում է մարդու մի շարք անկյունաքարային իրավունքների ոտնահարմանը։ Այստեղ առաջ է գալիս մարդու արդար դատաքննության իրավունքը»։ 

Ամփոփելով՝ Գոհար Մելոյանը նշեց, որ դատաիրավական համակարգի բարելավման տեսանկյունից այսօր իշխանությունը հստակ գործունեության տեսլական չունի, և այդ առումով հապճեպ որոշումներ են կայացվում։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութ