Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մորանին տեղեկացրել է Հայաստանում ընթացող զարգացումների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: ԱԺ նախագահը Դեյվիդ Մորանին տեղեկացրել է մեր երկրում ընթացող զարգացումների մասին՝ ընդգծելով, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով եւ հաստատակամ է՝ այս ամենը հասցնել տրամաբանական ավարտին՝ չշեղվելով այս ճանապարհից: Նա հավելել է, որ սա հավասարապես վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, դատաիրավական բարեփոխումներին, ազատ մրցակցային շուկայի ստեղծմանը, անհրաժեշտ ներդրումային միջավայրի ստեղծմանը եւ մնացած բոլոր ուղղություններին: Խորհրդարանի խոսնակը նշել է, որ այս հարցում Հայաստանը ստանում է միջազգային բազմաթիվ գործընկերների համակրանքն ու աջակցությունը, այդ թվում՝ Միացյալ Թագավորության, ինչը մեծապես կարեւորում է: Նա առանձնացրել է նաեւ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը, որտեղ Շվեդիայի Թագավորության հետ միասին Հայաստանն ունի Միացյալ Թագավորության էական աջակցությունը եւ մասնակցությունը: Արարատ Միրզոյանը ՀՀ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ողջ կոնտեքստում առանձնացրել է նաեւ միջխորհրդարանական հարաբերությունները, նաեւ կարեւորել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կընթանան այս համաձայնագրի հունով՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հարաբերությունները: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Մեծ Բրիտանիայի հավասարակշռված դիրքորոշումը, եւս մեկ անգամ հավաստել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին եւ միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը:

 
 

Դեյվիդ Մորանն իր հերթին կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը եւ բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը: Նա վստահեցրել է, որ ակտիվ կաշխատի նոր ծրագրերի ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ դրանք լավ արդյունք կտան: Նորանշանակ դիվանագետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցել Հայաստանին՝ դեմոկրատական բարեփոխումների բոլոր ուղղություններով:

Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը