Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը հռչակ­վել է որ­պես Խորհր­դա­յին Հան­րա­պե­տու­թյուն, Եվ­րամիությունը հրա­ժար­վել է ստորագրել Ասո­ցաց­ման հա­մա­ձայ­նա­գի­րը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության համաշխարհային օր, Ալբանիա՝ Ազատագրության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1909– ծնվել է նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը: 

1911 –ծնվել է բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղաբաբյանը: 

1917 - ծնվել է հայ խորհրդային շինարար Կոնստանտին Մարությանը: 

1919 - ծնվել է հրետանու գեներալ-լեյտենանտ Համբարձում Համբարձումյանը։ 

1920- Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել Խորհրդային Հանրապետություն։ 

1921 - ծնվել է արձակագիր, թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։ 

1924 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանը: 

1925- հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը: 

1929– բացվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը և իր գործունեությունը սկսել ռուս դրամատուրգ Սմիռնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ: 

1943-ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահ է դարձել Իոսիֆ Օրբելին: 

1945-առաջին անգամ ներկայացվել է Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան:

 

1947 - ծնվել է օրթոպեդ, ուռուցքաբան Սերգեյ Սեինյանը: 

1950 – տեղի է ունեցել Երևանի Մայր Հայաստան հուշահամալիրի բացումը։ 

1951 - վախճանվել է նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: 

1956- հեռարձակվել է Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: 

1967– Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։ 

1988- ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոալիքների հեռարձակումները: 

2013-չնայած Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը, Եվրամիությունը հրաժարվել է Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիրը ստորագրել: 

2014- Եղվարդի մանկապարտեզի ավելի քան 50 երեխաների մոտ արձանագրվել է աղիքային ինֆեկցիա՝ շիգելոզ:

ԱՇԽԱՐՀ

1314 —վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը: 

1797– ծնվել է իտալացի երգահան Գաետանո Դոնիցետին։ 

1802 —ծնվել է գերմանացի գրող, նովելիստ Վիլհելմ Հաուֆը: 

1830 —սկսվել է լեհական ազգային-ազատագրական ապստամբությունը:

1832 —ծնվել է ամերիկացի գրող, ֆեմինիստուհի Մեյ Օլկոտտը, որը պատմության մեջ առաջին կինն է, որը գրանցվել է որպես թեկնածու քաղաքական ընտրություններին մասնակցելու համար: 

1870- սկսվել է Նիկոլայ Պրժևալսկու առաջին ճանապարհորդությունը Կենտրոնական Ասիա: 

1899 -հիմնադրվել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը: 

1932– ծնվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։ 

1938 —Ջոն Ջոնսը, Aeronca 50 Chief թեթև ինքնաթիռով 30 ժամ 47 րոպեի ընթացքում կտրելով 4484 կիլոմետր հեռավորություն, Լոս Անջելեսից թռել և հասել է Նյու Յորք: 

1945-Սահմանադիր ժողովը հայտարարել է Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին: -տեղի է ունեցել աշխարհում առաջին փրկարարական գործողությունը ուղղաթիռի օգնությամբ: 

1947– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշել է Պաղեստինի պետությունը բաժանել արաբական և հրեական մասերի։ 

2001– վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ Ջորջ Հարրիսոնը։ 

2002 - Մոսկվայում Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկ» օպերայի պրեմիերայով բացվել է Մեծ թատրոնի նոր բեմը: 

2009 - Շվեյցարիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքը եղել է երկրում մինարեթների կառուցման արգելքը:

Կամո Խաչիկյան

 

Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում