Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շարունակում եմ լավատես լինել, թե մի օր վերջապես վարչապետը դուրս կգա իրեն սրբացնելու անհեռանկար կերպարից. Էդուարդ Շարմազանով

ԲԼՈԳ

Past.am

Պոպուլիստները պետք է հեռանան եւ վերջ

Ի պատասխան Փաշինյանի ԶԼՄ-ում ինձ ուղղված հրապարակման

Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում՝ չեմ բացառում հենց իր կողմից /քանի որ վարչապետը դեռ չի հրաժարվել լրագրողական «օդում կախված լուրերի» ռեժիմով երկիր կառավարելուց/ խմբագրական է հրապարակվել իմ գրառումներից մեկին ի պատասխան, որտեղ անհաջող փորձ է արվում տողատակերում Անաստաս Միկոյանի վերաբերյալ իմ գրառումը ածանցել Սերժ Սարգսյանի կառավարման վրա:

Հոդվածագիրը հերթական անգամ մեզ՝ հանրապետականներիս, մեղադրում է Ապրիլյան պատերազմում տարածքային զիջումների, Արցախյան հարցում առաջընթաց չգրանցելու, հայ-թուրքական հարաբերությունները վատթարացնելու մեջ՝ շարունակաբար մի շարք այլ մեղադրականներ եւս հնչեցնելով:

Եւ այպես, Ապրիլյան պատերազմի մասով. Քառօրյա պատերազմում Ադրբեջանը ձախողվել է եւ իր առջեւ դրած որեւէ ռազմավարական խնդիր չի կարողացել լուծել՝ տալով մի քանի անգամ ավելի շատ զոհ, քան արցախյան կողմը: Ադրբեջանը չի կարողացել գրավել որեւէ բնակավայր:

Պատերազմից հետո Բաքուն բանակցային գործընթացում դիվանագիտական ապտակ է ստացել միջազգային հանրության կողմից. Երեւանի դիրքերն ամրացել են ի դեմս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ Ժնեւի օրակարգերի, որոնք ի դեպ, Փաշինյանի թեթեւ ձեռքով այսօր «հաջողությամբ թաղվել են»:

Ապրիլյան պատերազմում թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում Ադրբեջանը պարտվել է, եւ սա փաստ է ի հեճուկս այն դեմագոգների եւ պատերազմից հեռու սազանդարների, որոնք մինչ օրս փորձում են հայ ժողովրդի հերոսական մաքառումը որպես պարտություն ներկայացնել: Ի դեպ, օրվա վարչապետը, այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը հայարարում էր, թե այս պատերազմը պատերազմ էր Ադրբեջանի ԵԱՏՄ մուտքի համար՝ պայմանավորված Ռուսաստանի հետ:

Հիմա նույն Փաշինյանը ծպտուն չի հանում ժամանակին իր ամպագոռգոռ հայտարարությունների վերաբերյալ: Եւ շարունակում եմ պնդել, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը պարզապես պարտավոր է այս առնչությամբ լսել Նիկոլ Փաշինյանի փաստերն ու հիմնավորումները:

Շարունակում եմ լավատես լինել, թե մի օր վերջապես վարչապետը դուրս կգա սկանդալների, «կախարդական փայտիկների սիրահարի», սրան-նրան անհիմն պիտակավորելու եւ ինքն իրեն սրբացնելու անհեռանկար կերպարից եւ գոնե ինքն իրեն կխոստովանի, որ Ապրիլյան պատերազմում Հայաստանի Հանրապետությունը հաղթել է եւ վերջ:

Արցախյան խնդրի կարգավորման բանակցությունների մասով. ի գիտություն պոպուլիզմի վառ ներկայացուցիչ Փաշինյանի, ասեմ, որ բանակցություններում երբեք հայկական կողմերի դիրքերը այդքան շահեկան չեն եղել, որքան Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում:

Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ. ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր է: Եթե Փաշինյանը կարող է թող գոնե մեկ նմանատիպ հայտարարություն ընդունել տա, ես ուրախ կլինեմ միայն: Տխուր է, բայց փաստ. այժմ Փաշինյանի իշխանության շրջանում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ այլեւս չկա ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում անձամբ Ալիեւը՝ Նիկոլ Փաշինյանի «կիրթ եւ նորմալ գործընկերը» հայտարարել է, որ հայկական կողմերի դրդմամբ միջազգային հանրությունը ճնշում է իրեն, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը:

Իսկ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության սիրառատ կոչեր հղող Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, դեռ շարունակում է սպասել Ալիեւի եւ Ադրբեջանի ժողովրդի արձագանքին: Ի պատասխան Բաքվից հայկական կողմերին ուղղված ֆաշիստական հռետորաբանությունը շարունակվում է:

Կորսված տարածքների մասով. Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկուկես տարվա ընթացքում ըստ բազմաթիվ հրապարակումների՝ Նախիջեւանի հատվածում 11 հազար հա տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ի դեպ, առանց մի կրակոցի ոչ թե 800, այլ 11 հազար հա: Սա էր, փաստորեն, Դուշանբեի վերելակի, Փաշինյան-Ալիեւ «ուղիղ կապի» արդյունքը:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին. Նախագահ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» ի ցույց դրեց Թուրքիայի իշխանությունների ժխտողական էությունը:

Երեւանը ուղերձ հղեց աշխարհին, որ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության շահերից ելնելով՝ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման:

Եւ այդ գործընթացում թե ԱՄՆ-ի, թե ԵՄ-ի եւ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող կապվել Արցախյան կարգավորման գործընթացի հետ՝ փաստացի սատարելով Հայաստանի դիրքորոշմանը:

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւանում կրկնեց Նախագահ Սարգսյանի խոսքերը՝ «գնդակը Թուրքիայի կիսադաշտում է»՝ կարգավորման պատասխանատվությունը դնելով Էրդողանի վարչակարգի ուսերին:

Ավելին, ի հեճուկս հոռետեսների, «ֆուտբոլային դիվանագիտությունը» բացասաբար չազդեց Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Մի շարք երկրներ եւ նախեւառաջ Գերմանիան ճանաչեցին եւ դատապարտեցին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը: Եվրամիության անդամ Կիպրոսը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծ:

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները՝ Երեւանում 4 նախագահների ներկայությունն ու 100-ավոր միջազգային պատվիրակների ներկայությունը կարծում եմ թարմ է, թերեւս սա չաղավաղեք:

Տնտեսության մասով.

2007-2017թթ. անցած 10 տարիների համեմատ Հայաստանում ուղղակի ներդրումներն աճել են 2,8 անգամ՝ 1 միլիարդ 800 միլիոն դոլարից հասնելով 5 միլիարդ 92 միլիոն դոլարի:

Միջին ամսական կենսաթոշակը 2007-2017թթ. նախորդ 10 տարիների համեմատ ավելացել է քառակի՝ 10 հազար դրամից հասնելով 40 հազարի:

Նվազագույն ամսական աշխատավարձը 2007-2017թթ. ավելացել է 3,67 անգամ՝ 2006թ. 15000-ի դիմաց աճելով՝ 55 000 դրամի: Միջին ամսական աշխատավարձը 2007-2017թթ. ավելացել է 3 անգամ՝ 62 293 դրամից հասնելով 184 170 դրամի:

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով դոլարային արտահայտությամբ աճել է 1,8 անգամ, դրամայինով՝ 2,1 անգամ:

Փաշինյանի իշխանությունը փոխանակ կառուցելու եւ առաջ տանելու երկիրը, որդեգրել է եղածը քանդելու քաղաքականություն:

Հասկացանք՝ ՀՀԿ-ի հանդեպ խորը վրեժ ունեք, բայց ի՞նչ մեղավոր են ազգային արժեհամակարգը, համահայկական օրակարգերը, որոնց շուրջ ոչ միայն մատը մատին չեք տալիս, այլ տոտալ կազմաքանդում եք այն ամենը, ինչ կապված է հայ անվանման հետ:

Կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ Փաշինյանի իշխանությունը սանձազերծել է քաղաքական տոտալ ռեպրեսիաների եւ ձերբակալությունների շարք. «Քոչարյանի գործից ի՞նչ կա», «Ուզես, չուզես կալանքը տալու ես» հայտնի գաղտնալսումների ոճը շարունակվում է:

Ժամանակին իր կողմից քրեաօլիգարխ պիտակված գործիչների մեծ մասը, ավելի ճիշտ նրանք, ովքեր համաձայնվեցին «Նիկոլին ուխտ անել», ծառայեցնում է սեփական ռեժիմի շահերի սպասարկմանը:

Հիմա էլ պոպուլիզմի գիտակը նոր որակում է հորինել՝ նրանք այլեւս օլիգարխ չեն, այլ «խոշոր սեփականատեր», որոնք մուծվում են իրենց տարատեսակ ֆոնդերին:

Դատարանները շրջափակվում են երկրի վարչապետի կոչով, տոտալ հարձակման են ենթարկվում դատավորները, քաղաքական գրոհի է ենթարկվում Սահմանադրական դատարանը, առաջին դեմքի մակարդակով հարձակվում են երբեմնի գործընկերների՝ ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա: Կազմակերպված արշավ է մեկնարկել ազգային -ավանդական, քրիստոնեական արժեքների, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ:

ԱԺ-ում բարձր ամբիոնից տրանսգենդերության քարոզ է իրականացվում, որն իր պաշտպանության տակ է առնում ոչ ավել, ոչ պակաս երկրի վարչապետը:

Պետական բյուջեն ընտանեկան բիզնեսի հետ շփոթած «ժողովրդի վարչապետը» ժողովրդից թաքուն նախարարների աշխատավարձն է միլիոնների հասցնում, Արցախում դավադիր ուժեր է փնտրում, քաղաքական դաշտում օտարերկրյա գործակալների մասին է հայտարարում, բայց այդպես էլ առանց անունների:

Եւ այսպես, «ժողովրդի վարչապետը» քաղաքական հռետորաբանությունն ու բանավեճը «փռում է ասֆալտին»՝ պատին ծեփելով այն հազարավոր քաղաքացիների հույսը, թե լավ է լինելու:

Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների մասով. Հայաստանը փոքր երկիր է, պրն. Փաշինյան եւ մի կարծիր, որ պողոսների նման շատերը չեն տիրապետում ընտանիքիդ անդամների, աներձագ, բաջանաղ, քավոր, եղբորորդի, դասընկեր, կուրսընկեր, համերկրացի, թիմակցի հեղափոխական՝ կայծակնային արագությամբ նյութականի բարելավման մասին փաստերի: Չեմ սիրում ընտանիքի անդամներին հանուն քաղաքականության շահարկել, ըստ այդմ՝ այսքանը:

Հ. Գ. Կարթագենը պետք է կործանվի եւ պոպուլիստները պետք է հեռանան:

Հ.Հ.Գ. Իսկ ով է սխալական, ով՝ սրիկա, ժամանակը ցույց կտա: Դանդաղ շտապեք:

 

На изображении может находиться: 1 человек
 

 

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են