Երևանի Բաղրամյան պողոտայում 23-ամյա երիտասարդի են վրաերթի ենթարկել. նա հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 22ա շենքի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Նարեկ Ս.-ին (ծնված 1996 թ.):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



