Ճապոնական ընկերությունը դատի է տվել ադրբեջանական ընկերությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնական Nicon Klingage Co Ltd ընկերությունը դատի է տվել ադրբեջանական Azenco ընկերությանը, որից պահանջում է 2014 թվականին գնված ապրանքների պարտքը, ինչպես նաեւ տուգանք եւ փոխհատուցում գործնական համբավին հասցված վնասի համար:
Turan-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 15-ին սկսված դատական գործընթացի ընթացքում հայտնի են դարձել 2014-ի փետրվարին կողմերի ձեռքբերված համաձայնությունների մանրամասները: Պայմանագրում նշվում է, որ վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում: Ճապոնական ընկերությունը Բաքվի դատարան արբիտրաժ դիմելու մասին փաստաթուղթ չի ներկայացրել: Ճապոնացիները 4 մլն 770,7 հազար ճապոնական իեն են պահանջում վաճառված ապրանքների համար, 10 տոկոսի չափով տուգանք, ինչպես նաեւ 100 հազար մանաթ գործարար համբավին հասցված վնասի համար:



