Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լուրջ ֆի­նան­սա­կան կո­րուստ­նե­րի առաջ ենք կանգ­նե­լու». ավ­տո­ներկ­րող­ներն ահա­զան­գում են, ՊԵԿ-ը՝ պար­զա­բա­նում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոներկրողները ահազանգում են Գյումրիի ավտոմաքսատանն առաջացած մի շարք խնդիրների մասին։ Խոսքը, մասնավորապես, բեռնարկղերի բեռնաթափման գործընթացի մասին է։ 

Շուրջ 18 կազմակերպություն խնդրի առնչությամբ նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռ արձագանք չկա։ 

Վոլոդյա Աղաբեկյանը, որը ներկայացնում է «MBN» կազմակերպությունը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բեռնարկղերը Գյումրիում չեն հասցնում բեռնաթափել անհրաժեշտ քանակով։ «Դա խնդիր է առաջացնում այն առումով, որ բեռնարկղերը կուտակվում են և հետ չեն գնում Վրաստան, ինչի հետևանքով ամեն օր տուգանք է գալիս։ 

Բացի այդ, անհարմարություն է առաջանում. բեռնարկղերը սահմանված ժամկետում չեն բացվում, և մարդիկ չեն ստանում իրենց ավտոմեքենան։ 

Մենք համաձայն ենք, որ բեռնարկղը գա Երևան, այստեղի տերմինալներում բացվի, նախնական կնիք խփվի, մենք գնանք Գյումրի՝ մաքսազերծենք։ 

Մենք նամակ ենք գրել, բոլորին տեղյակ ենք ուզում պահել, որ հարցին լուծում տրվի»,-ասաց Վ. Աղաբեկյանը։ 

«Պրոֆ Մոթորս» կազմակերպության տնօրեն Արման Սարգսյանն էլ ընդգծեց, որ բեռնարկղերի բեռնաթափումն ի սկզբանե տեղի էր ունենում Նորագավիթի մաքսատանը. 

«Հետո բեռնարկղերի քանակն այնքան շատ էր, որ մեկ վայրում սպասարկելն անհնար էր։ 

Արդյունքում թույլատրվեց գործընթացն իրականացնել բոլոր տերմինալներում։ 

Օրական մոտ 80 բեռնարկղի բեռնաթափում էր իրականացվում։ 

Բայց հիմա, երբ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու որոշում կայացվեց, մի կազմակերպություն է հաղթել, որը պետք է բեռնաթափում իրականացնի։ 

Խնդիրն այն է, որ ամբողջ երկուշաբթի օրվա ընթացքում բեռնաթափվել է ընդամենը երկու բեռնարկղ։ Բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ սա կրախի առաջ է կանգնեցնում»։ 

Մեր զրուցակիցը շեշտեց, որ մեկ բեռնարկղը 4 մեքենա է ներառում. «Երբ խոսում ենք 80 բեռնարկղի մասին, դա նշանակում է, որ 320 ավտոմեքենա է դրա մեջ տեղավորված և պետք է բեռնաթափվի։ 

Անհնար է այդ մեկ տերմինալում այդքան բեռնարկղ բեռնաթափել»։ 

Նրա խոսքով, բեռնաթափում իրականացնելու համար նախատեսված հատվածները ևս քիչ են. 

«Ընդամենը 8 համապատասխան հատված կա, որտեղ հնարավոր է բեռնաթափում իրականացնել։ 

Իսկ երբ այդ գործընթացը տեղի էր ունենում Երևանում, ընդհանուր առմամբ, բոլոր տերմինալները միասին վերցրած, նախատեսված էր այդպիսի մոտ 25 հատված։ 

Իսկ այսօրվա իրավիճակը բազում խնդիրներ է առաջացնում։ Տուգանքներն օրական մինչև 70-80 ԱՄՆ դոլարի են հասնում։ 

Բացի այդ, եթե երկու օրում բեռնաթափում տեղի չունեցավ, օրական 100 դոլար էլ վարորդին է գումար վճարվում»։ 

Նա մեկ այլ խնդիր էլ առանձնացրեց. 

«Պարզ է, որ եթե մեքենաները բեռնաթափվում են Գյումրիում և ինչ-որ ձևով պետք է տեղափոխվեն Երևան։ Բայց գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ից ներկրված մեքենաները վթարված են, լավ վիճակում չեն, իսկ քարշակներով տեղափոխելն իրատեսական չէ, որովհետև այդքան քարշակ գոյություն չունի։ 

Այսինքն, ստացվում է, որ մարդիկ մեքենաները պետք է վարելով գան, երբ 99 տոկոսը վթարված է, և չունեն համապատասխան ձմեռային անվադողեր։ 

Բացի այդ, դրանք առանց վերանորոգման շահագործելը գործնականում անհնար է։ Ստացվում է, բացի ֆինանսական խնդիրներից, մարդկային կյանքեր են նաև վտանգվում։ Վերոնշյալ խնդիրներն օր առաջ հրատապ լուծման կարիք ունեն։ Հրամայականը շատ խիստ է դրված՝ եթե հապաղենք, լուրջ ֆինանսական կորուստներ են լինելու բոլորի համար»։

 

Հարցին, թե ի՞նչ լուծումներ են առաջարկում ավտոներկրողները՝ Ա. Սարգսյանը պատասխանեց. 

«Ըստ էության, լավագույն լուծումը կլիներ այն, որ մեկ ամիս՝ գոնե մինչև հունվարի 1-ը, թույլատրեին բեռնաթափումն ու մաքսազերծումն իրականացնել հին մոդելով։ Նորագավիթի մաքսատունը մինչև հունվարի 1-ն է գործելու։ 

Կարելի է որպես լուծում դիտարկել այն, որ ինչպես նախկինում էր բոլոր տերմինալներում բեռնաթափում իրականացվում, այնտեղ նաև մաքսազերծում կատարվեր։ 

Մենք չենք վիճարկում այն խնդիրը, որը դրված է։ Խոսքը Գյումրին զարգացնելու մասին է։ 

Բայց ասում ենք՝ եղբա՛յր, եկեք մենք բեռնաթափումը նախկին վայրերում՝ նույն տերմինալներում իրականացնենք, ամեն մեկն իր մեքենայի թղթերը վերցնի, Գյումրիում մաքսազերծի, հետ գա, որ վթարված մեքենաները չտանենք այնտեղ և բերելը դառնա խնդիր։ 

Հիմա Բաթումիից կամ Փոթիից եկած բեռնատարը պետք է Գյումրիում կանգնի, այնտեղից մարդիկ իրենց մեքենաները վերցնեն, ինչ-որ ձևով հասցնեն Երևան, ինչը խիստ վտանգավոր է հատկապես այս եղանակային պայմաններում»։

Արման Սարգսյանը շեշտեց, որ այսօր ամենածանրաբեռնված փուլում ենք, ինչը պայմանավորված է 2020 թվականից ավտոմեքենայի մաքսազերծման գնի ավելացման հետ։ «Սա այն փուլն է, երբ բեռնարկղերի ամենամեծ քանակն է գալիս, երբ քանակով ամենաշատ մեքենաներ են ներկրվում։ 

Պատճառն այն է, որ այլևս հնարավոր չի լինի նախկին սակագներով մաքսազերծել։ 

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ասում ենք՝ մեկ ամիս ժամանակ տվեք, այս փուլը ավարտենք, իսկ հետո Գյումրիում բեռնաթափում իրականացնելն արդեն ավելի իրատեսական կլինի։ 

Ամենավերջին, վճռորոշ ու կարևոր փուլն է, որ պետք է մի կողմից այդ մեքենաները բերվեն, մարդիկ հասցնեն հին սակագներով մաքսազերծել, մյուս կողմից՝ բեռնարկղերը չմնան այնտեղ, որ կազմակերպությունները ֆինանսական կորուստներ չկրեն»,-նշեց նա։ 

Հարցին՝ թե կա՞ տվյալ, թե այս ընթացքում ինչ վնասներ են կրել կազմակերպությունները, Ա. Սարգսյանը նշեց. «Մոտ 60-70 բեռնարկղ այս պահի դրությամբ կանգնած է Գյումրիի մաքսատան դիմաց, որոնց բեռնաթափումը կարճ ժամկետում հնարավոր չի լինելու իրականացնել։

 Ինչպես նշեցի, ամբողջ երկուշաբթի երկու, իսկ երեկ վեց բեռնարկղ է բեռնաթափվել։ 

Եվ սա այն պարագայում, երբ օրական մոտ 30 բեռնարկղ էր բեռնաթափվում յուրաքանչյուր տերմինալում։ Հասկանալի է, չէ՞, տարբերությունը։ 

Խնդիրն այն է, որ այդ թիվն ամեն օր ավելանալու է։ Նորագավիթ մաքսատան տարածքը հանձնելու են միայն հունվարի 1-ին։ Այսինքն, որևէ հավելյալ ծախս պետությունը չի կրելու, որ թույլատրի Նորագավիթում մաքսազերծում կամ գոնե բեռնաթափում իրականացնել, այնտեղ բեռնաթափում չթույլատրելու խնդիրը ո՞րն է։ 

Եթե ոչ Նորագավիթում, առաջարկում ենք գոնե թույլատրեն այդ գործընթացներն իրականացնել մաքսային մյուս տերմինալներում։ 

Մեր առաջարկն այն է, որ ընդամենը մեկ ամիս բեռնաթափումը տեղի ունենա հին կարգով՝ մաքսային տերմինալներում և Նորագավիթ մաքսատանը»։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ավտոմեքենաների ամենամեծ քանակն է ներկրվել, և դրանք տեղ հասցնելու ճանապարհը երկուսից երեք ամիս է տևել։ 

«Հայտնի է, որ գնման գործընթացը դադարեցված է, իսկ ավտոմեքենաներն արդեն Բաթումիում, Փոթիում են կամ մոտ օրերս կմտնեն նշված վայրեր։ 

Ուզած-չուզած մինչև հունվարի 1-ը պետք է բեռնաթափվեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը։ Թեմայի շուրջ փորձեցինք ստանալ նաև ՊԵԿ-ի մեկնաբանությունը։

ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը մեզ հետ զրույցում ընդգծեց. 

«Բեռնարկղերով Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն ընդամենը նոյեմբերի 25-ից են Գյումրի տեղափոխվել։ Այսինքն, գործընթացը դեռևս մեկնարկային փուլում է, և ընդամենը երկու օր է, ինչ այդ կարգավորման ողջ օղակը սկսվում և ավարտվում է Գյումրիի նոր մաքսատանը։

 Բնական է, որ այս փուլում կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնք ենթակա են ընթացիկ շտկման։ Վստահաբար՝ ՊԵԿ ղեկավարությունը կապահովի լրացուցիչ կարգավորումներ, որպեսզի այդ խնդիրները ստանան իրենց լուծումը։ ՊԵԿ ղեկավարությունն այսօր (երեկ-խմբ.) ևս աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ նաև այդօրինակ խնդիրներին լուծումներ տալու համար»։

Ավտոներկրողների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ մեր մյուս հարցադրումների շուրջ ՊԵԿ-ի պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը