Էդեն Ազարի վերադարձը սպասվում է «Բարսելոնայի» դեմ խաղում
ՍՊՈՐՏ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի վերադարձը խաղադաշտ հնարավոր է երկու-երեք շաբաթ հետո։ Սպասվում է, որ նա կհասցնի ապաքինվել մինչեւ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, որը դեկտեմբերի 18-ին է, հաղորդում է Сadena Ser-ը։
28-ամյա բելգիացի ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք է ստացել ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում (2։2)։ Նրան 68-րդ րոպեին փոխարինել էր ուելսցի Գարեթ Բեյլը։
Ազարը նոյեմբերի 27-ին բուժզննում է անցել Արքայական ակումբի բժշկական շտաբում։
Հիշեցնենք, որ 2017-ին ոտնաթաթի վնասվածքից հետո Ազարը վիրահատվել էր։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



