Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գարիկ Սարգսյանը ծեծել է տվել իրեն արտահերթ սպասարկելուց հրաժարված վարսավիրին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ։

Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ 168.am-ին հասած տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստանում, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մազպետարանում։ Դրանից հետո որոշում է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։ Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, եւ բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին։

 «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, եւ ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»։

Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաեւ փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում։

Ի դեպ, վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերթեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որեւէ բառ խոսել իր հետ կատարվածի մասին։ Վախի՞ց, թե՞ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպից հետո, հեաքրքրվեցինք երիտասարդից, նա միայն ասաց, որ հաճախորդներին արդեն իր գյուղում է սպասարկում եւ խոսելու ժամանակ չունի։ Վարսավիր Սերոբը Նոր կյանքի կողքի գյուղից է՝ Տափերականից։

Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն։

Կսպասենք մեր հրապարակման արձագանքներին, հուսանք, այս դեպքում հատկապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները չեն թաքցնի իրականությունը, հակառակ դեպքում վարչապետ Փաշինյանի հետ մարզպետի քավոր-սանիկական կապը, երաշխիքները նոր միջադեպերի պատճառ գուցե դառնան։

Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ