12 մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռի կործանման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ12 մարդ է զոհվել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազության մամուլի քարտուղար Օկսանա Գորբունովան:
«Ուղղաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել Է ինն ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ»,-ասել Է նա եւ հավելել, որ ուղղաթիռը Իգարկայից նավթագործների Էր փոխադրում «Կրասնի սելկոպ» նավթարդյունահանման կայան: Ուղղաթիռն ընկել Է դեռեւս չպարզված պատճառով, իսկ փրկված ուղեւորները կապվել են արտակարգ ծառայությունների հետ եւ հայտնել տեղի ունեցածի մասին:
Ուղղաթիռում եղել Է 25 կամ 26 մարդ: Որոնողափրկարարական խմբի ուժերով վթարի վայրից տարհանում են տուժածներին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



