Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը քամահրական վերաբերմունք ունի գիտության նկատմամբ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կրթության և գիտության ոլորտին առնչվող թեմաները վերջին շրջանում հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում: 

Ուսանողության և դասախոսների մոտ հատկապես բողոքի մեծ ալիք բարձրացրեց բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու իշխանությունների որոշումը, սակայն խնդիրները միայն հայագիտական առարկաներով չեն սահմանափակվում և առնչվում են ողջ գիտական ոլորտին: 

Որքան մեծ նվաճումներ ունի գիտությունը, այնքան մրցունակ կարող է լինել պետությունը: Գիտատեխնիկական նվաճումները կարող են մեծ ազդեցություն ունենալ տնտեսության տարբեր ճյուղերի առաջընթացի համար: 

Միևնույն ժամանակ, ժամանակակից աշխարհում կարևորվում է հումանիտար գիտությունների զարգացումը, որոնք նշանակալի դերակատարություն ունեն օրինապահ քաղաքացիների ձևավորման, մարդկանց աշխարհայացքի և ազգային ինքնության պահպանության, ինչպես նաև սեփական պատմությամբ, մշակույթով և արժեհամակարգով աշխարհին ներկայանալու համար: 

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ սպասումներ էր առաջ բերել գիտնականների և դասախոսների շրջանում, թե գիտությունը կարժանանա նոր իշխանությունների հատուկ ուշադրությանը, սակայն, ինչպես տեսնում ենք, իշխանությունների համար գիտության ոլորտը երկրորդական և անգամ երրորդական նշանակություն ունի: 

Ինչպես նախկինում, այս տարի էլ գիտությանը պետբյուջեից հատկացվող գումարներն այդպես էլ չավելացվեցին, իսկ գիտնականները ստիպված են աշխատել չնչին գումարներով: 

Թերևս դա է պատճառը, որ երիտասարդների շրջանում մոտիվացիա չկա իրենց հետագա մասնագիտական գործունեությունը գիտության հետ կապելու հարցում, և նրանք իրենց գործունեությունը պատկերացնում են այն ոլորտներում, որտեղ ֆինանսապես ապահով կարող են լինել: 

Եվ փոխանակ այս պայմաններում գիտաշխատողները և գիտնականները պետության կողմից հատուկ ուշադրության արժանանային, մի բան էլ իշխանավորների քամահրանքին են արժանանում: 

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակել է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և վերադառնալ տուն: 

Փաշինյանի այս հայտարարությունը առաջացրել է գիտնականների վրդովմունքը:

Նրանք համամիտ չեն վարչապետի հետ և կարծում են, որ գիտական ոլորտի հետ կապված իշխանությունների մոտ թյուրըմբռնում կա: 

Եվ դա բավական չէ, Փաշինյանը համարում է, որ հումանիտար գիտությունների ներկայացուցիչները զբաղված են թամադաներ պատրաստելով, այսինքն՝ պետության համար շատ քիչ օգտակար գործով: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերջինս հայտարարել է.

 «Եկեք թամադաների սերունդ պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով»: 

Հասկանալի է՝ այդպիսով Փաշինյանը ցանկություն ունի հիմնավորել, թե ինչու են հայագիտական առարկաները բուհերում դարձնում ոչ պարտադիր, սակայն վերջինս կարծես թե չի ցանկանում գիտակցել, որ երկրի զարգացման տեսանկյունից հումանիտար առարկաների դասավանդումը և հետազոտությունը՝ հատկապես հայագիտության ոլորտում նույնքան կարևորություն ունեն, որքան որ բնական գիտությունները: 

Եվ Հայաստանում հմուտ ինժեներներ պատրաստելու անվան տակ անհրաժեշտություն չկա անտեսել հայագիտությունը: 

Անկախ ամեն ինչից, թե ինչ մասնագիտությունների պատրաստման վրա իր ուշադրությունը կսևեռի պետությունը, Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները պահանջում են, որ հայագիտությունը լինի բարձր դիրքերում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»