Սաուդյան Արաբիայի իշխանությունները առնվազն 8 մարդու են ձերբակալել, հիմնականում ինտելեկտուալների եւ գրողների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները առնվազն 8 մարդու են ձերբակալել, հիմնականում ինտելեկտուալների եւ գրողների, հաղորդում է Reuters-ը:
Նրանց ձերբակալել են Էր Ռիադում եւ Ջիդայում, ձերբակալության պատճառը հայտնի չէ:
Աղբյուրների խոսքով՝ ձերբակալվածերը ակտիվիստներ չեն: Որոշները ինտելեկտուալներ են, որոնք հոդվածներ են հրապարակում կամ հայտնվում են հեռուստատեսությունում, մյուսներն էլ ձեռնարկատերեր են:
2018-ի կեսերին կանանց իրավունքների համար պայքարող տասնյակ կանայք են ձերբակալվել: Տեղական ԶԼՄ-ները նրանց դավաճան են անվանել, դատարանը նրանցից որոշներին մեղադրել է հանցագործությունների, արտասահմանցի լրագրողների հետ կապի մեջ:
Սաուդյան Արաբիայում արգելված են բողոքի ցույցերը, քաղաքական կուսակցություններն ու արհմիությունները, ԶԼՄ-ները վերահսկվում են, իսկ թագավորական ընտանիքի հասցեին քննադատությունը կարող է հանգեցնել ազատազրկման:



