Հրդեհ է բռնկվել Հայ Ավետարանական եկեղեցու կենտրոնի գրասենյակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 10:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցու կենտրոնի գրասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:08-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են էլեկտրական վահանակ՝ ամբողջությամբ, էլեկտրական մալուխներ՝ 2 գմ, մեկ սեղան եւ երկու համակարգիչ՝ մասամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



