Կոնգոյում ուղեւորատար ինքնաթիռը մխրճվել է տների մեջ. զոհվել է առնվազն 17 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուղեւորատար ինքնաթիռը, որում գտնվել է առնվազն 17 մարդ, մխրճվել է շենքերի մեջ Կոնգոյի Հանրապետության արեւելյան մասում, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Busy Bee մասնավոր ավիաընկերության ինքնաթիռը մխրճվել է Գոմա քաղաքի Մապենդո թաղամասի շենքերի մեջ կիրակի առավոտյան թռիչք կատարելուց րոպեներ անց:
Իշխանությունները դեռեւս դժվարանում են նշել դեպքի հետեւանքով զոհերի հստակ թիվը, իսկ հեռուստաընկերությանը չի հաջողվել կապ հաստատել ավիափոխադրողի հետ:
Հաղորդվում է միայն, որ ավիապատահարները հազվադեպ չեն Կոնգոյում, եւ երկրի ոչ մի կոմերցիոն ավիափոխադրող չունի թույլտվություն ԵՄ տարածքում թռիչքներ կատարելու անվտանգության եւ ցածր ստանդարտների շուրջ մտահոգությունների պատճառով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



