Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել «Ուրարտու»-ն. ակումբը ոչ հերքում է, ոչ հաստատում տեղեկությունը
ՍՊՈՐՏ Դեռևս հայտնի չէ, թե ով կստանձնի «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը Իլշատ Ֆայզուլի հեռացումից հետո: Այս մասին ArmSport-ը տեղեկացել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից:
«Դեռ պարզ չէ թե ով կգլխավորի: Շուտով մեր պաշտոնական կայքի միջոցով կհայտարարենք»,- նշել են ակումբի մամուլի բաժնից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել երևանյան ակումբը: Ավելին, նշվում էր՝ 53-ամյա մասնագետն արդեն առաջին մարզումն է անցկացրել «Ուրարտուի» հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



