Մահացել է Գարիկ և Լևոն Մարտիրոսյանների հայրը
ԲԼՈԳԵրևանում 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գարիկ և Լևոն Մարտիրոսյանների հայրը` Յուրի Մարտիրոսյանը։
Այս մասին Facebook-ի սոցիալական ցանցի իր էջում գրել է Լևոն Մարտիրոսյանը։
«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։
Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` նոյեմբերի 26-ին ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց»,–գրել է նա։
Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանը ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ է, հաղորդավար։
Իսկ նրա ավագ եղբայրը` Լևոն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ 6–րդ գումարման պատգամավոր էր, 2017–2019 թթ. զբաղեցրել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



