«Բարսելոնայի» կամային հաղթանակը
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Լեգանեսին»։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որին գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Կատալոնական թիմի հաղթական գոլը խփեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը։
«Բարսելոնան» 28 միավորով առաջին տեղում է։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալը» հետ է 3 միավոր։ «Լեգանեսը» վերջինն է՝ 14 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Լեգանես» - «Բարսելոնա»՝ 1։2 (տեսանյութ)
Յուսեֆ Էն-Նեսիրի, 12 – Լուիս Սուարես, 53, Արտուրո Վիդալ, 79
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից




