Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է գողականներին ասֆալտին փռելու Փաշինյանի նպատակը

ԲԼՈԳ

Past.am

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

"Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ" սկանդալային օրենքի ընդունումը, որի նախաձեռնողն է իշխանամետ "Իմ Քայլը" դաշինքը, ի սկզբանե ներկայացվում էր որպես քրեածին տարրերի դեմ անողոք պայքար մղելու համար անհրաժեշտ միջոց... Շատերս հավատացել էինք իշխանությունների այս թեզին...
Սակայն ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի factor.am-ին տված հարցազրույցը, որի ժամանակ վերջինս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին մեղադրեց երևանցի հայտնի քրեական հեղինակությունների հետ ոչ միայն սերտ կապեր ունենալու, այլև նրանց հնարավորությունները 2018 թ-ի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ օգտագործելու համար, ոչ միայն կասկածներ առաջացրեց ինձ մոտ՝ կապված իշխանությունների բարի և իրական նպատակի հետ, այլև կարելի է ենթադրել, որ այն ունի հիմնականում այլ նպատակներ՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներին ավելի խոցելի դարձնել և անհրաժեշտության դեպքում անսահմանափակ օգտագործել նրանց հնարավորությունները...
Ըստ Դավիթ Սանասարյանի` "Իմ Քայլը" դաշինքի համար ձայներ են ապահովել նաև այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Վստրեչի Ապերը, ինչպես նաև "թոխմախցիները"... Ու սա ընդամենը մեկ բացահայտում է... Ըստ օդում կախված լուրերի` քրեածին շատ այլ տարրեր ևս, հատկապես Երևանում, այդ ընտրությունների ժամանակ աշխատել են պարոն Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչների համար... Ծիծաղելի կլիներ, եթե պարոն Փաշինյանը Սանասարյանի բարձրաձայնած փաստերի մասին չիմանար...
Վերը նշված օրենքի ընդունումն էլ ավելի խոցելի կդարձնի այդ տարրերի անվտանգ գործունեությունը Հայաստանում և նրանց Հայաստանում մնալ-չմնալու հարցը ամբողջությամբ կախված կլինի պարոն Փաշինյանի ցանկությունից, ով, չի բացառվում, 2018 թ-ի ԱԺ ընտրություններից հետո "համը բերանն է ընկել" և նախորդ իշխանություններից օրինակ վերցնելով, կշարունակի օգտվել այդ քրեածին տարրերի կազմակերպչական և այլ հնարավորություններից՝ հօգուտ սեփական քաղաքական թիմի...
Ստացվում է, որ այս օրենքով գործող իշխանությունները փորձում են "սեփականաշնորհել" քրեական աշխարհը՝ սեփական քաղաքական թիմի շահերին ծառայեցնելու համար՝ միևնույն ժամանակ կտրելով կապը նախորդների հետ...
Հ.Գ. Եթե պարոն Սանասարյանի հարցազրույցում հնչած մտքերը՝ կապված ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների և քրեածին տարրերի միջև սերտ կապի մասին համապատասխանում է իրականությանը, ապա այս ոլորտում ևս մեր երկրում ոչինչ չի փոխվել...
Իսկ "հակագողական" օրենքի ընդունման նպատակը՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներին սեփական շահերի համար հետագայում ծառայեցնելն է...

 
 
 
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են