Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

համար. ինչպես է Հայաստանին կիսել ոսկու մասին վեճը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ամուլսարի լեռան տակ գտնվող ոսկու հանքավայրը կարող էր հարյուր միլիոնավոր դոլարներ բերել Հայաստանի բյուջե: 

Այնուամենայնիվ, օֆշորային «Լիդիան» ընկերության հավակնոտ նախագիծը, որը սկսվել էր դեռևս նախկին կառավարության օրոք, առաջացրել է բողոքներ բնապահպանների և տեղի բնակիչների կողմից: 

Նրանք վախենում են, որ հանքը կվտանգի տարածաշրջանի ամենամեծ՝ Սևանա լճի էկոհամակարգը և առողջարանային Ջերմուկի գործունեությանը, որը հայտնի է որպես Կրեմլին հանքային ջուր մատակարարող: 

BBC- ի հետ հարցազրույցներում փորձագետները նշել են, որ չնայած չի բացառվում, որ բողոքի ցույցերին կարող են նպաստած լինել «Լիդիան» ընկերության մրցակիցները, այնուամենայնիվ, բողոքի հիմնական նախաձեռնությունը պատկանում է տեղի բնակիչներին և անվանի բնապահպաններին: 

Կոլորադո նահանգում գրանցված «Լիդիան» ընկերությունը հիմնադրվել է 2000-ականների կեսերին՝ Թուրքիայում, Բալկաններում և Հարավային Կովկասում ոսկու արդյունահանման նպատակով, բայց ներկայումս Ամուլսարը նրա միակ գործող նախագիծն է: «Լիդիանը» Ամուլսարում ոսկի է հայտնաբերել դեռևս 2006 թվականին: Այնտեղ ոսկի արտահանելը խոստանում էր բերել միլիարդավոր դոլարների շահույթ: 

Սակայն 2018 թվականի գարնանը Սերժ Սարգսյանի կառավարությունը, որը արտոնագիր էր տվել «Լիդիանին», զանգվածային ցույցերի պատճառով հրաժարական է տվել, և կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո իշխանության են եկել ընդդիմության երիտասարդ առաջնորդները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք, ի դեպ, կասկածանքով են նայում իրենց նախորդների պայմանագրերին և որոշումներին: 

Եվ հիմա ավելի քան մեկ տարի է, ինչ նոր կառավարությունը որոշում է հանքի ճակատագիրը: Երբ այս աշնանը Փաշինյանը վերջապես եզրակացության եկավ, որ հանքի շահագործման համար որևէ խոչընդոտ չկա, արդեն ուշ էր, քանի որ Ամուլսարի բոլոր ճանապարհները կազմակերպված ձևով շրջափակված էին տեղի բնակիչների և բնապահպանների կողմից: Հայաստանյան թե՛ ձախակողմյան լիբերալ շրջանակները, թե՛ արմատական ազգայնականները դեմ են Ամուլսարի շահագործմանը: 

Նրանց հետ համակարծիք են նաև որոշ պետական պաշտոնյաներ և իշխող խմբակցության անդամներ, որոնք համաձայն չեն վարչապետի որոշման հետ: 

Բողոքի ակցիաների պատճառով անցյալ ամռանից ի վեր «Լիդիանի» աշխատանքները կաթվածահար են եղել, իսկ ընկերությունը պնդում է, որ արդեն ավելի քան 400 միլիոն դոլար է ներդրել հանքի վրա, և առաջացած պարտքերը գերազանցում են 360 միլիոն դոլարը: 

Այժմ պարզ լուծում չկա, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներքաղաքական ճգնաժամի կամ մեծ ներդրողի կորստի ընտրության առջև է կանգնած: 

Ինքը` Փաշինյանը, խոստովանում է, որ չէր հաստատի այս նախագիծը, եթե հիմա լուծվեր թույլտվության հարցը, բայց արտոնագիրը տրվել է նրա նախորդի կողմից, և հիմա կառավարությունը փակուղու առաջ է հայտնվել: 

Ավելին, վարչապետը խոստացել է կատարել «տնտեսական հեղափոխություն», իսկ «Լիդիանը» 11 տարվա ընթացքում ավելի քան 400 միլիոն դոլար պիտի բերեր բյուջե հարկերի և այլ ներդրումների շնորհիվ: 

Վեճը բարդանում է նաև արտաքին ճնշման արդյունքում, քանի որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները պաշտպանում են «Լիդիանի» դիրքորոշումը: «Լիդիանում» ասում են, որ պատրաստ են դատի տալ Հայաստանին: 

Ըստ ընկերության ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսի, այս ամենը չի կարող շարունակվել այսպես, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ընկերությունը չի կարողանա ֆինանսավորում ներգրավել և ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դիմել դատարան, որոնցից ոչ մեկն էլ իրենք չեն ցանկանում անել, սակայն այլընտրանք չկա: Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ ասել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած սցենարի, ներառյալ հնարավոր արբիտրաժը: 

Ըստ «Լիդիանի» վերջին գնահատականների, եթե Ամուլսարի շրջափակումը հանվի, ապա գարնանը, երբ ձյունը հալվի, ընկերությունը կկարողանա վերսկսել հանքի շինարարությունը, իսկ առաջին ոսկին կստանա 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին: 

Դրա համար կպահանջվի ևս մոտավորապես 150 միլիոն դոլարի ներդրումներ և մոտ 25 միլիոն դոլարի շրջանառու կապիտալ: 

Ըստ ընկերության տնօրենի պաշտոնակատար Սելլերսի, եթե «Լիդիանը» չկարողանա շարունակել իր աշխատանքը, ապա միջազգային ներդրողների շրջանում Հայաստանի հեղինակությունը բավականին կընկնի: 

Ըստ նրա, «միջազգային ֆինանսական հանրությունը մտահոգված հետևում է իրավիճակին»: 

Հայաստանի վարչապետն ու նրա տեղակալները կիսում են այդ կարծիքը, և հրապարակային հայտարարություններում վկայակոչվում արբիտրաժի սպառնալիքն ու օտարերկրյա ներդրողներին վախեցնելու հնարավորությունը: 

Միևնույն ժամանակ, Ջերմուկի բնակիչները, հակառակ վարչապետի խնդրանքին, շարունակում են փակ պահել Ամուլսար տանող ճանապարհները: 

Ըստ քաղաքագետ Էդգար Վարդանյանի, «հնարավոր է, որ ճանապարհները բացելու ևս մեկ անհաջող կոչից հետո իշխանությունները դիմեն ուժային գործողությունների»: 

BBC- ի այն հարցին, թե արդյոք դիտարկվում է բնապահպանների բռնի տեղահանման տարբերակը, Փաշինյանի խոսնակ Կարապետյանը պատասխանել է, որ կառավարությունը գործելու է Սահմանադրությանը, օրենսդրությանը համապատասխան և հաշվի առնելով իր բոլոր միջազգային պարտավորությունները:

 Վաշինգտոնի Քիսսինջերի ինստիտուտի գիտական աշխատակից Բրեդլի Ժարդինը կարծում է, որ ինչ էլ լինի այս վեճի արդյունքը, միևնույն է, «Ամուլսարի էթիկական երկընտրանքը մնալու է ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո»:

Կամո Խաչիկյան

Ինչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses