Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ››-ի տնօրեն Խորխե Էռնեկյանին:
Զրուցակիցները քննարկել են ՀայՓոստի հավատարմագրային կառավարման հետ կապված հարցեր:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ ու ընդգծել, որ բնակչությանը տրամադրվող ծառայությունները պետք է որակական նոր մակարդակի բարձրանան: Խորխե Էռնեկյանը ասել է, որ կիսում են ՀայՓոստի զարգացման կառավարության տեսլականը:
Զրուցակիցները անդրադարձել են թվայնացման գործընթացներում ՀայՓոստի դերին: Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով կառույցի ունեցած բազմաճյուղ ենթակառուցվածքները հանրապետությունում, այն զգալի ներդրում է ունենալու հանրային ծառայությունների տրամադրման «մեկ պատուհան»-ի գործում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



