Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի
ՍՊՈՐՏՌուսական «Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին չի պատրաստվում ակումբի մարզչական կազմում փոփոխություններ կատարել:
Այս մասին գրում է Sport 24-ը: Խոսելով նախորդ մարզչի հեռանալու մասին՝ Բերեզովսկին փաստել է, որ բոլոր մարզիչները վաղ թե ուշ հեռանում են ակումբներից:
«Մենք պատրաստվում ենք «Ուֆա»-ի հետ առաջիկա խաղին: Ինձ համար շատ կարևոր են առաջիկա երեք հանդիպումներն էլ»,-ասել է նա:
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ստանձնել է «Սոչի» ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը: Բերեզովսկին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին կմնա մինչև ձմեռային դադարը` 3 տուր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



