Փաշինյանը գրառում կատարեց Մխիթարյան միաբանության մատյանում
ՎԻԴԵՈ
Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Մայրավանքում, որից հետո գրառում կատարեց միաբանության «Ոսկե գրքում»:
«Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը, ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել: Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության արվեստի աղբյուրներից մեկն է: Այն ժամանակ, երբ հայության ինքնությունը վտանգված էր Հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի տաճար դարձավ»,-գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի մասնակցությամբ նախատեսված է ընդլայնված հանդիպում վանահայրերի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



