Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ գրեթե երկրորդ կազմով հանդես եկող Իտալիայի ընտրանուն զիջելով 1:9 հաշվով: 

Երևույթն ինքնին ամոթալի է, սակայն իրականում այս հաշիվը բացահայտում է ավելի խորքային խնդիրները, որոնք կան մեր ֆուտբոլային աշխարհում, և ներկա իշխանությունների իրական դեմքը:

 Արտաքուստ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչ կապ կարող է լինել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտության և իշխանության դեմքի միջև: Պարզվում է՝ կապ կա, այն էլ՝ շատ ուղղակի: 

Հիմա հասկանանք՝ ինչպես: 

Այս պարտությունը միայն մեկ խաղի արդյունք չէ, սա առկա իրավիճակի արտացոլանքն է: 

Դեռ առիթ կլինի խոսել մարզական կողմի մասին, այն մասին, որ ֆեդերացիայում պարզապես չեն հասկանում, թե ինչով են զբաղված, այն մասին, թե ովքեր են հայտնվում հավաքականի հետ արտագնա հանդիպումների մեկնող պատվիրակության կազմում, այն մասին, որ ֆեդերացիան ուղղակի ֆուտբոլի զարգացման ծրագիր չունի, այն մասին, թե ինչպես է իսպանացի մարզիչը չարդարացված բարձր աշխատավարձով հայտնվում մեր ֆեդերացիայում, հետո այստեղ խցկում նաև իր փեսային, այն մասին, որ պարզապես առկա չէ այն տեսլականը, թե ինչ ճանապարհով է գնալու հայկական ֆուտբոլը: 

Այս պարտությունն ունի նաև բարոյահոգեբանական ու, որ ամենացավալին է, քաղաքական պատճառներ:

Ընդ որում, այնպիսիք, որոնք վտանգում են առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայկական ֆուտբոլն ուղղակի նետել անդունդը: 

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հրաժարականից հետո լրատվամիջոցներում ակտիվորեն տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել ուղիներ՝ Վանեցյանին նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկելու համար: 

Եվ այն, որ ֆեդերացիայում պարզապես դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ, ապացուցվեց նաև Աբրահամ Խաշմանյանի նշանակման հետ կապված պատմությամբ, երբ գործկոմի անդամ «քայլողները» ոչնչից մեծ աղմուկ բարձրացրեցին՝ հույսով, որ գտել են Վանեցյանից ազատվելու միջոցը: 

Պարզվեց՝ չեն գտել, և արդյունքում ընդամենը առավել սրեցին մթնոլորտը ֆուտբոլի ֆեդերացիայում: Նախկինում էլ, իսկ վերջին տասն օրվա ընթացքում առավել ևս՝ «Փաստ» թերթը պարբերաբար տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում, որ ֆեդերացիայում ծայրահեղ անառողջ մթնոլորտ է, որ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փաստացի դեմարշ է իրականացվում ՀՖՖ նախագահի դեմ, ձևավորվել են թիմեր, որոնք միմյանց դեմ սառը պատերազմի մեջ են: 

Ավելին, դեռ անցյալ տարվանից բազմիցս բարձրաձայնվել է, որ Մելիքբեկյանը բացարձակ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները, դրան զուգահեռ՝ առկա խնդիրները թաքցնում է Վանեցյանից: 

Մեր տեղեկություններով, այս կատարյալ անառողջ մթնոլորտը ուղղակիորեն ազդել է հավաքականի ֆուտբոլիստների հոգեվիճակի վրա, որոնք պարզապես ընկճված են:

 Մենք բացարձակ հակված չենք կարծել, թե 1:9 հաշվով պարտությունը նշյալ դեմարշի շարունակությունն է, առավել հակված ենք հավատալ, որ այդ դեմարշի և անառողջ մթնոլորտի հետևանքն է, առավել ևս, որ հավաքականի հետ Իտալիա չի մեկնում ֆեդերացիայի ղեկավարներից և ոչ ոք: 

Սա աննախադեպ է ու խորքային խնդիրների ևս մեկ ապացույց: 

Դեռ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ թիմի հետ կապված նշյալ տեղեկությունները մենք չհրապարակեցինք՝ առավել չսրելու վիճակը ու առավել չնպաստելու բարոյալքված վիճակի խորացմանը: 

Ժամանակը ցույց տվեց, որ տեղեկությունները բացարձակ ճիշտ էին, իսկ խորացման տեղ այլևս չկար: 

Ինչևէ, եթե ամփոփենք, ապա ՀՖՖ նախագահի պաշտոնից Վանեցյանի հեռանալը ամենաճիշտ լուծումն է, նա այլևս ֆեդերացիայում անելիք չունի, բայց դա լավագույն դեպքում «կյուղի» իշխանավորների սրտերը, սակայն ֆուտբոլային իրականությանը ոչ մի բան չի տալու. համակարգն է նեխած: 

Սակայն այս վիճակը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ծայրահեղ անհանդուրժող են ու թույլ չեն տա, որ գեթ մեկ ոլորտ, այսպես կոչված, իրենց ուղղակի վերահսկողության տակ չլինի՝ սկսյալ դատարաններից մինչև ֆուտբոլի ֆեդերացիա: 

Այս իշխանությունները ցանկացած քայլ իրականացնում են բացարձակապես անձնական դրդապատճառներով ու անձնական հարթության մեջ: Խոսքը և՛ հարուցվող քրեական գործերի մասին է, և՛ պարզ աշխատանքային հարաբերությունների: Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին արդյունքը չի հետաքրքրում, կարևորն իրենց կոմֆորտն է ու վարկանիշը: 

Օրինակ՝ Արթուր Վանեցյանը, որ մի քանի ամիս առաջ «քայլողների» պաշտելին էր, հրաժարականից հետո դարձել է բացարձակ անընդունելի: Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ նախօրեի խայտառակ պարտությունը ուղղակիորեն ի ցույց է դնում այս իշխանությունների իրական դեմքը: 

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր, երբ ՀՖՖ գործկոմի անդամների անունից Արեն Մկրտչյանը ողջ պատասխանատվությունը բարդեց ֆեդերացիայի նախագահի վրա՝ նորից առիթն օգտագործելով հարձակվել նրա վրա: Անշուշտ, ցանկացած պարագայում ֆեդերացիայի նախագահը մեղավոր է, մեղավոր է նաև այն հարցում, որ գործկոմում ներգրավված են ֆուտբոլի հետ որևէ աղերս չունեցող մարդիկ: Մեղավոր է նաև նրանում, որ բոլոր թելերը ձեռքից բաց է թողել: Այլ հարց է, որ Մկրտչյանը ավտոմատ հաստատեց վերը նշված ամբողջ տեքստը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինըԱյն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱրգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըՍիրուն կանաչ բարձիկներ, որոնք ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Հորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիսԷռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները