ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով
ԲԼՈԳՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Նիկոլի միֆերը ջարդվում են
Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը:
•Բյուջեն այդպես էլ 800 միլիոն դոլարով չավելացավ, ինչպես ինքն էր խոստանում:
•Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում, քանի որ այն պարզապես սուտ էր:
•Ներդրումային բում այդպես էլ չեղավ:
•Խոստացված «աննախադեպ» ներգաղթը այդպես էլ տեղի չունեցավ:
•Մարտի 1-ը այդպես էլ չբացահայտվեց, մանավանդ 10 զոհերի սպանության մասով:
•Արցախն այդպես էլ բանակցությունների լիարժեք կողմ չդարձավ:
•Պարզվեց՝ ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն Նիկոլը լավ էլ հավանում է:
•Ապրիլյան քննիչ հանձնաժողովը փուչիկ է:
Փոխարենն ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին ու պաշտպանում «սեռափոխված հերոսին»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



