Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դատարանի վճռում կան բազմաթիվ սխալներ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործարար Գևորգ Աֆանդյանի անունը պարբերաբար շոշափվում է տարբեր լրատվամիջոցների հրապարակումներում։ 

Նա հայտնի է դարձել բանկերի հետ մի քանի տասնյակի հասնող դատական գործերով։ Նույնիսկ կարծիք է հնչում, որ Աֆանդյանը նոր «բիզնես» է սկսել՝ բանկերին դատի տալով։ Ահավասիկ մեկ օրինակ։ 

2019-ի սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը և վճռել՝ հօգուտ «Արզնի» ընկերության բանկից բռնագանձել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ 

Դատարանի նման վճռի հետ կապված մտահոգություն է հայտնել Հայաստանի բանկերի միությունը՝ նշելով, որ քաջատեղյակ է «Արզնի» ընկերության իրական սեփականատեր Գևորգ Աֆանդյանի՝ որպես բազմաթիվ սնանկ ընկերությունների իրական շահառու հանդիսացող և հայաստանյան մի շարք բանկերի հետ դատական վեճեր ունեցող գործարարի համբավին։ 

Դատական այս գործը բավական մեծ հնչեղություն է ստացել, այն որակվում է որպես աննախադեպ վճիռ Հայաստանի բանկային համակարգի գործունեության ողջ պատմության մեջ, բացի դա կարծիք կա, որ ստեղծվում է վտանգավոր նախադեպ անբարեխիղճ տնտեսվարողների համար՝ շինծու դատական հայցերի միջոցով բանկերից գումար կորզելու համար։ 

Հնչեղություն ստացած գործի մանրամասներին հանրությանն իրազեկելու և հետագա թյուր ըմբռնումներից խուսափելու համար ԱյԴի բանկի (նախկին «Անելիք բանկ») ներկայացուցիչները երեկ հանդիպում էին նախաձեռնել լրագրողների հետ։ 

Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է՝ տարբեր փորձագետներ փաստում են, որ դատական այս գործընթացն ունի համակարգային նշանակություն։ 

«Առաջին՝ մեր երկրի բանկային համակարգի ողջ պատմության մեջ չի եղել նման մեծության և էության դատական գործընթաց։ Երկրորդ՝ թեև տվյալ դատական գործընթացը վերաբերում է «Անելիք բանկին», բայց տվյալ գործարարը և նրա հետ կապված կազմակերպություններն ունեն բազմաթիվ դատական գործընթացներ ոչ միայն մեր բանկի, այլ նաև Հայաստանի մի շարք բանկերի հետ։ Առևտրային յոթ բանկեր ունեն տարբեր տիպի խնդիրներ իրական շահառու հանդիսացող անձի կամ նրա հետ կապված որևէ ընկերության հետ։ 

Օրերս Ազգային ժողովում որակում հնչեց, որ նման անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը վտանգում է Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգի կայունությունը։ Այս դատական գործընթացի հիմքում ընկած է մի համաձայնագիր, որը 2016 թվականին ստորագրվել է «Անելիք բանկի» և «Արզնի» ընկերության միջև։ 

Ժամանակին «Բյուրակն» ընկերությունը բանկից վերցրել է վարկ, չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները, որի դիմաց գրավադրված գույքը՝ «Արզնի» գործարանի տարածքը, անցել է «Անելիք բանկին»։ 

Բանկային համակարգում լայնորեն կիրառվում է մի պրակտիկա, երբ նման դեպքերում բանկը փորձում է գտնել համագործակցության եզրեր՝ գույքը հետագայում վաճառել տվյալ անձին կամ նրա հետ կապված ինչ-որ ընկերության։ 

Եվ այդ համաձայնագրի էությունը հենց դա է, որ բանկը պարտավորվել է որոշակի ժամանակի ընթացքում բանկին անցած այդ գույքը օտարել «Արզնի» ընկերությանը կամ նրա նշած երրորդ անձին։ 

Բանկը կատարել է իր պարտավորությունը՝ վաճառելով տվյալ գույքը Գևորգ Աֆանդյանի նշած երրորդ անձին՝ «Տարմակ» ընկերությանը, որը հատուկ ստեղծվել է հենց այդ նպատակով։ 

Գևորգ Աֆանդյանի որդին՝ Վահե Աֆանդյանը, այդ ընկերությունում առանց մեկ դրամ ներդրում կատարելու ստացել է 33,3 տոկոս մասնաբաժին»,-ասում է Աբրահամյանը։

 Նա նշում է՝ իրենք համաձայն չեն առաջին ատյանի դատարանի՝ ընդդեմ բանկի կայացրած վճռի հետ։ 

Բանկն այն բողոքարկել է վերաքննիչ դատարանում և լիահույս է, որ դատարանը կկայացնի որոշում, որը տեղավորվում է արդարության և տրամաբանության սահմաններում։ 

Ինչ վերաբերում է բուն դատական գործին, ապա Այ Դի բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նշում է, որ հայցը ներկայացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան այն դեպքում, երբ «Անելիք բանկը» Երևանում է գրանցված, և այն ժամանակ գործը պետք է քննվեր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ Երևան քաղաքի դատարանում։ 

«Չեմ կարող ասել, թե որն էր դրա պատճառը, բայց արհեստական մեխանիզմ էր ստեղծվել, որի պայմաններում հնարավոր լիներ գործը ներկայացնել հենց սնանկության դատարան։

 Դատարանը գործը քննել է ընդամենը հինգ ամսում, այդ ընթացքում եղել է 8 դատական նիստ։ Վճիռը դեռևս 2018 թվականին բողոքարկել ենք վերաքննիչ դատարանում, ներկայացրել ենք դատական՝ երկու տասնյակը գերազանցող խախտումները։

 Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտը, գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ նախապես նշելով, որ կողմի սխալ կար գործում, և նաև այդ գործով չէր բացահայտվել համաձայնագրում կողմերի իրական կամքը։ 

Արդեն 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ունենում ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նույնպես բանկից 22 մլն դոլարի բռնագանձման որոշում է կայացվել։ 

Բողոքարկել ենք այդ վճիռը՝ համարելով, որ դատարանը մի շարք դատավարական և նյութական նորմերի խախտումներ է իրականացրել, և այդ հիմքով գործը կրկին վերաքննիչ դատարանում է»,-հավելում է բանկի իրավաբանական վարչության ղեկավարը։ 

Կապված դատարանների անաչառության հետ՝ Մելիքյանն ընդգծում է, որ դատարանի անաչառ լինելու-չլինելու հետ կապված իրենք երբևիցե որևէ բան չեն ասել։ 

«Ընդամենն ասում ենք, որ դատարանի վճռում կան բազմաթիվ սխալներ, այդ թվում՝ ակնհայտ կոպիտ խախտումներով կայացված վճիռ ենք համարում սա։ 

Կարծում էինք, որ այն ապացուցողական բազան, որ դատարանն ուներ, բավարար էր արդար վճիռ կայացնելու համար»,-հավելում է բանախոսը։ 

Ի դեպ, բանկի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այս խնդրի վերաբերյալ դիմել են և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և՛ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. նպատակը վերջիններիս ուշադրությունը գործի վրա հրավիրելն է, և բնավ ոչ որևէ տեսակի միջամտություն դատական գործընթացներին, ինչն անընդունելի է բոլոր կողմերի համար։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Բուռն քննարկումներ Չալաբյանի կալանքի շուրջԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱղմկահարույց զարգացումներ «Շանգրի Լա»-ի շուրջԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածելՆոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար Ղումաշյան