Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացահայտումներ «Որոգայթ»-ի գլխավոր հերոսների մահից 6 տարի անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ հունիսի 22-ին, լրատվամիջոցները ծանուցեցին մի վթարի մասին, որն այդ ժամանակ մեծ ցավ պատճառոց բոլորին եւ հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին:

Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացան «Որագայթ» սերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) եւ 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին եւ շրջվել։ Մյուս ուղեւորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց եւ ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել:

6 տարի անց, երբ քչերն են արդեն հիշում այդ վթարի մասին, Գեղամի հարազատներից մեկը բարձրաձայնում է վթարի հետ կապված մի շարք մանրամասներ եւ որոշ բացահայտումներ անում:

Արտերկրից մեզ ուղարկված նամակում քույրը՝ Դիանան, գրում է. «Երբ տղաները հեռացան մեզանից, շատ բան փոխվեց: Նախ այն փաստը, որ երրորդ անձնավորությունը, որը մեքենայի տերն էր (Էդգարը), չգիտես ինչ պատճառներով, չի վարում իր մեքենան եւ նստած է լինում կողքի նստատեղին: Նա ողջ է մնում, իսկ Գեղամն ու Արամը մահացու վնասվածքներից մահանում են»,-գրում է Դիանան ու հաջորդիվ բարձրաձայնում վթարի առնչությամբ հարուցված քրեական գործը կոծկելու մասին:

«Ցավոք սրտի, քանի որ մեր Հայաստանը կոռուպցիայի երկիր է, Էդգարի հայրը, որը Հայաստանում դատավոր է, փակել տվեց դատական քննությունը: Մեջբերում Էդգարի խոսքերից. «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»:

«Չհամապատասխանելով իրական փաստերին՝ գործը փակվեց սուտ ցուցմունքների հիման վրա ու գնաց արխիվ»,- գրում է Դիանան՝ հավելելով, որ հենց այդ ցավալի օրերին Էդգարը եւ նրա հարազատները գնում էին եւ իրենցից պահանջում էին իրենց վթարված մեքենայի գումարը:- Անարդար երկիր, անարդար մարդիկ… Եվ չգիտես ինչպես՝ մի երկու ամիս հետո Գեղամի խանութը արդեն վերցրել եւ տնօրինում էր այդ Էդգարը: Ինչեւէ: Աստված իրենց դատավոր լինի»:

Դիանան իր նամակում դժգոհում է նաեւ «Շանթ» հեռուստաընկերության գործունեությունից, որը, նրա բառերով, միայն հաղորդել է այդ ցավալի լուրը, բայց երբեք չի հիշատակել տղաների մասին, որոնք այդ ժամանակահատվածում այդքան բարձր էին պահում իրենց ռեյտինգը: «Հեռուստաընկերությունը չհիշեց թե՛ նրանց ծննդյան օրերը, թե՛ մահանալու օրերը: Նույնիսկ մի նյութ չարեցին նրանց հարգանքի տուրք մատուցելով, որոնք այդքան բարձր պահեցին «Որոգայթի» ռեյտինգը: Բայց «Շանթը» հիշում էր ամեն մի ծննդյան օրը Փոլ Մաքքարտնիի կամ Ռասպուտինայի՝ չմոռանալով շնորհավորել նրանց:

Հազվադեպ խոսեցնում են մի քանի դերասանի՝ ցանկանալով տեղեկանալ մի քանի բան, բայց նրանք էլ խոսում են այնպես, կարծես թե ամեն ինչ գիտեն, թե ինչ են արել տղաները, եւ ոնց է կատարվել… Համենայնդեպս ասեմ, որ ոչ մեկը չի կարող ասել կամ ստույգ տեղեկություներ տալ լավ, բացի իրենց տան հարազատներից»:

Վերջում Դիանան գրում է, որ Գեղամը շատ էր սիրում մարդկանց եւ շատ բարի սիրտ ուներ, միշտ օգնում էր անտուն կամ կարիքավոր մարդկանց, գալիս էր տուն ու կիսալացակումած, ուրախ աչքերով պատմում էր, որ այդ օրն էլ մի հրաշալի բան է արել: «Օգնում էր մանկատան երեխաներին ու կալանատներին՝ ուղարկելով թեկուզեւ քիչ, բայց ինչ-որ բան՝ ցանկանալով ուրախացնել նրանց: Եվ դա դեռ սկիզբն էր, ու դեռ այնքան շատ բան էր ուզում անել…»,-եզրափակում է նամակագիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կիևում ռուսական հարձակման հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի․ Տկաչենկո Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը 4 տարի անց խոհրդավոր կերպով կորած աղջիկը հայտնվել էՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա Ղուկասյան Ժողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանՏղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգաններըԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին