Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ժամանել է իտալական Կատանիա քաղաք, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի Եվրո-2021-ի որակավորման խմբային փուլի հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ:
Հայաստանի թիմը հանգրվանել է «Գրանդ Օտել Բայա Վերդե» հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 17-ին թիմը կանցկացնի մեկ մարզում, իսկ նոյեմբերի 18-ին տեղի կունենա երիտասարդական հավաքականի նախախաղային մարզումը «Ցիբալի» ստադինուոմ:
Իտալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



