Կառավարությունում սպասումներ ունեին, որ Քըրքորյանը իր կտակում նշած կլինի Հայաստանի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարությունում լրջորեն հիասթափված են այն հանգամանքից, որ մեծ հայ Քըրք Քըրքորյանը ցանկացել է, որ իր հուղարկավորությանը հնարավորինս սահմանափակ մասնակցություն լինի:
Ավելին, կառավարությունում որոշակի սպասումներ են եղել, թե վերջինս գուցե իր կտակի մեջ հիշած լինի նաեւ Հայաստանը՝ որոշակի նվիրատվության «տեսքով», ինչն ուղղակի երկնային մանանա կլիներ դեֆոլտի ուրվականի «ներքո» հայտնված հայաստանյան տնտեսության համար:
Սակայն մեծ բարերարը, ասում են, ժամանակին «Լինսի» հիմնադրամի առնչությամբ այնքան մեծ հիասթափություն է ապրել, որ նրան մոտ կանգնած աղբյուրները հնարավոր չեն համարում կտակում նման «կետի» առկայությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



