Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պլաստիկ վիրահատությունից առաջ եւ հետո». արտասահմանյան կայքերը կարծել են՝ մոդել Լիլիթ Մարտիրոսյանն ու Լիլի Մորտոն նույն մարդն են

ՖՈՏՈ

Past.am

Արտասահմանյան որոշ կայքեր եւ բլոգեր թյուր ինֆորմացիա են տարածել՝ անդրադառնալով հայկական «կենդանի բարբիին»՝ Լիլի Մորտոյին: Նրանք իբրեւ Լիլիի՝ մինչ պլաստիկ վիրահատությունները կատարած լուսանկարներ ներկայացրել են մեկ այլ մոդել՝ գեղեցկության մրցույթների մասնակից եւ դափնեկիր Լիլիթ Մարտիրոսյանի լուսանկարները՝ փորձելով ցույց տալ, թե ինչպիսին էր Լիլի Մորտոն մինչեւ շիկահեր «Բարբի» դառնալը:

 

 

Կայքերին շփոթության է մատնել մոդելների նույն՝ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունը եւ նրանք սխալմամբ նույնացրել են երկու հայուհիներին:

 

 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում գյումրեցի մոդել Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ կայքերում տեղ գտած հոդվածների մասին իրեն հայտնել էր հետեւորդներից մեկը: Լիլիթի փոխանցմամբ՝ ինքը ոչինչ չունի Լիլի Մորտոյի դեմ, սակայն զարմանք է ապրել լրագրողների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով.

 

 

«Միանգամից ուսումնասիրեցի այդ կայքերը՝ փորձելով գտնել աղբյուրները: Ավելի շատ զարմանք ապրեցի այն փաստից, թե ինչպես կարելի է լինել նման ոչ պրոֆեսիոնալ. Այո, մենք ունենք նույն անուն-ազգանունը, բայց մենք երկուսս էլ տարբեր կայացած մարդիկ ենք: Կայքերում օգտագործվել են իմ նկարները՝ որպես Լիլիի՝ մինչեւ վիրահատությունն արված լուսանկարներ, դրանց զուգակցվել է խեղաթյուրված՝ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա: Եվ ցավալին այն է, որ մի անորոշ աղբյուրից մյուս լրատվականները copy են արել նույն նյութն ու տարածել նաեւ իրենց մոտ: Ես նշել եմ ու էլի եմ ուզում շեշտել, որ Լիլիի դեմ ոչինչ չունեմ, պարզապես կարծում եմ՝ երկուսիս էլ հաճելի չէ նույնացվելը»,-ասում է Լիլիթը՝ հավելելով, որ անձամբ նամակներ է գրել տվյալ կայքերին՝ տեղեկացնելով, որ սխալ ինֆորմացիա են տարածել եւ պահանջելով հերքում ներկայացնել:

 

 

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է ունենա պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք հետամուտ կլինեն, թե ինչ ինֆորմացիա են հրապարակում, արդյոք դա իրակա՞ն է, արդյոք չի՞ ոտնահարում անձի իրավունքները: Մենք երկուսս էլ մեր ոլորտում մեր ուրույն տեղն ունենք ու կարծում եմ՝ չարժի մեզ նույնացնել: Լիլիի անունից չեմ կարող կարծիք հայտնել, բայց ենթադրում եմ, որ ոչ մեկին էլ հաճելի չի լինի նման բանը»:

 

 

Լիլի Մորտոն արտասահմանյան կայքերում տարածված նյութերն ավելի ուշ է տեսել: Այդ մասին նրան հայտնել է քույրը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլին նշեց, որ արդեն սովոր է համացանցում իր մասին տարատեսակ հրապարակումներին, եւ դրանցից շատերին այլեւս ուշադրություն չի էլ դարձնում:

 

 

«Ամեն դեպքում, ինքս էլ հատուկ այդ կայքերի համար հերքում եմ այդ նյութերի բովանդակությունը»,-նշեց մոդելը:

 

«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է