Արցախն իր ընտրությունը կատարել է. Հայաստանի առաջին օմբուդսմեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՂարաբաղյան հարց գոյություն չունի, կա արցախյան պատասխան: Այս մասին նոյեմբերի 15-ին «Վերնատուն» ակումբի նիստում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ ամբողջ հայության նպատակը պետք է լինի ադրբեջանա-արցախյան հակամարտությունը աշխարհին ճիշտ ներկայացնելը: Նա այս կապակցությամբ հիշեցրեց, որ հենց սա է խոստացել անել վարչապետը՝ 2019 թվականը հռչակելով աշխարհին իրական իրադրության մասին իրազեկելու տարի:
«Պետք չէ ժողովրդի մեջ կոնսենսուս փնտրել: Ժողովուրդն իր մոտեցումը հայտնել է: Կոմսենսուս չկա մի քանի քաղաքական ուժերի եւ ժողովրդի միջեւ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի, որպես անվտանգության միակ երաշխավորի, խնդիրն է տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության պահպանումը:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ



