Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ստվերի կողմնակից. գործարար Գևորգ Աֆանդյան», «Իմ տանիքը բանկերն են», «Կոռուպցիոն համաձայնությո՞ւն, թե՞ կանխամտածված սխեմա», ««Արզնի» ջրերի նախկին սեփականատերն ընդդեմ «Անելիք բանկի»». սրանք վերնագրերն են այն բազմաթիվ հոդվածների մի չնչին մասի, որոնք հրապարակվել են ժամանակին հաջողակ գործարարի՝ Գևորգ Աֆանդյանի և նրա բիզնեսների մասին: 

Մարդ, որ միշտ խուսափել է հանրային լինելուց, անգամ նրա հետ հարցազրույցներն առանց իր նկարի են հրապարակվել. հիմա կասեք՝ «ի՞նչ է պատահել, գործարար է, հանրային կյանքը չի սիրում, գործով է զբաղվում, վա՞տ է»:

 Իհարկե, վատ չէ, եթե իր, այսպես կոչված, «գործով զբաղվելուց» ոչ ոք չտուժեր. տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված բազմաթիվ օրինակներից միայն մի քանիսն էլ բավարար են հասկանալու, թե ինչ վնասներ է հասցրել Գևորգ Աֆանդյան գործարարը ՀՀ տնտեսությանը, տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ բանկերին, և անհատներին. միայն «Սթար» սուպերմարկետների ցանցի աղմկահարույց սնանկացումից տուժեցին տեղական արտադրողներ, մատակարարներ, մարդիկ կորցրին աշխատանքն ու հայտնվեցին սնանկության եզրին, իսկ այդ ամբողջ գործընթացում ջրից չոր դուրս եկավ միայն ինքը` Աֆանդյանը: 

Անգամ ԴԱՀԿԾ-ի ամենակարող նախկին պետը՝ Միհրան Պողոսյանը, ում Աֆանդյանը, ըստ տարբեր հրապարակումների, պարտք էր 5 մլն ԱՄՆ դոլար, չգիտես ինչու, հայտարարեց, որ ներում է պարտքի մեծ մասն ու պահանջում ընդամենը 499 000 դոլար։ 

Միհրան Պողոսյանի փաստաբանն այն ժամանակ հայտարարեց, որ դա բարի կամքի դրսևորում է։ Հայաստանյան բանկերն, ի դեպ, շարունակում էին արդեն անհաջողության մատնված այս գործարարին աստղաբաշխական վարկեր տրամադրել, պետությունն էլ հույս ուներ, որ նա առողջացնելու է իր բիզնեսները: 

Պետության հույսն էլ երևի պայմանավորված էր Աֆանդյանի և Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի մտերիմ հարաբերություններով. մի ժամանակ «Անի» հյուրանոցի առաջին հարկում ժամերով քննարկում էին հավանաբար երկրի, տնտեսության և վերջապես Աֆանդյանի բիզնեսների վերակենդանացման հարցերը: 

Առհասարակ, Աֆանդյանի գործունեությունն ուսումնասիրողի մոտ մի շարք հարցեր են առաջանում. այդ ինչպե՞ս պատահեց, որ ամենակարող Միհրան Պողոսյանը բարի կամք դրսևորեց հենց պարոն Աֆանդյանի նկատմամբ։ 

Կամ ինչպե՞ս էին բանկերը շարունակում ֆինանսավորել այս մարդու բիզնեսները, եթե նա վարկ էր վերցնում հինը փակելու համար ու այսպես շարունակ: 

Բայց հարցերի պատասխանները թողնենք ընթերցողին և միայն նշենք, որ, ըստ տարբեր ԶԼՄ-ների հրապարակումների, Գևորգ Աֆանդյանն իր բիզնես պրակտիկայից եկամուտներ քաղելու գործունեությունը տեղափոխել է դատաիրավական դաշտ, որտեղ, ի դեպ, ևս ունի ազդեցիկ բարեկամներ։ 

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս եկամտաբեր «բիզնեսը». լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ գործարարը նախաձեռնել է դատական վեճեր ՀՀ մի շարք բանկերի դեմ և փորձում է աստղաբաշխական թվեր ստանալ իր երբեմնի` «տանիքներից». այսպես, Աֆանդյանը դատական վեճերի մեջ է «HSBC» բանկի, «Ինեկոբանկի», «Արդշինբանկի», «ՎՏԲ Հայաստան բանկի», «Բիբլոս» բանկի հետ: 

Երբ ուսումնասիրում ենք այս գործերը, ապա տեսնում ենք, որ բոլոր դեպքերում էլ գործում է մեկ ընդհանուր սխեմա. վերցնել վարկ իր ընկերություններից մեկի համար, գրավ դնել իրեն կամ իր ընտանիքին պատկանող մեկ այլ գույք, չկատարել պարտավորությունները և հետո սկսել դատական պրոցես տվյալ բանկի դեմ: 

Նմանատիպ սխեմայով է Գևորգ Աֆանդյանն այսօր նախկին «Անելիք» բանկից պահանջում ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ չլսված ու չտեսնված մի թիվ` 22 մլն ԱՄՆ դոլար: 

Այստեղ Աֆանդյանը, ըստ ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումների, գործի է դրել ավելի ուշագրավ մի մեխանիզմ, որի թակարդն էլ ընկել է բանկը. 

Աֆանդյանը վերցրել է 7մլն ԱՄՆ դոլար վարկ «Բյուրակն» ՍՊԸ-ով, գրավադրել է «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը, պարտավորությունները չի կատարել, գույքն անցել է բանկին, բայց Աֆանդյանը բռնագանձման պահին հասել է նրան, որ բանկի հետ համաձայնություն է ձեռք բերել` երկու տարվա նախապատվության մասին, այսինքն՝ գույքը երկու տարվա ընթացքում պետք է հետ վաճառվեր Գ. Աֆանդյանին կամ նրա կողմից նշված անձին, հակառակ դեպքում Բանկը պետք է վճարեր գույքի արժեքի հնգապատիկի չափով տույժ-տուգանք: 

Երկու տարին չլրացած՝ ԿԲ-ը մեծացնում է բանկերի կանոնադրական կապիտալը, և բաժնետերերը որոշում են ներգրավել նոր գործընկերոջ` Վարդան Դիլանյանին. վերջինս, վերլուծելով բանկի ֆինանսական ցուցանիշները, տեղեկացնում է, որ կհամաձայնի ներդրում անել, եթե բանկում չլինեն Աֆանդյանի հետ կապված վարկային պարտավորություններ, ինչպես նաև, իր կարծիքով, խնդրահարույց այդ գույքը: 

Բանկի՝ այդ պահին միակ բաժնետերը Աֆանդյանի հետ համաձայնագիրը չխախտելու համար նրա հետ համաձայնեցված ստեղծում է մի նոր ընկերություն, որի 33 տոկոսն անհատույց տալիս են Աֆանդյանի որդուն` Վահե Աֆանդյանին, և գույքը վաճառում են այդ ընկերությանը: Մեկ տարի անց Աֆանդյանը (իհարկե՝ ոչ ուղղակիորեն հենց ինքը) սկսում է պնդել, որ գույքը վաճառել են փաստացի իր որդուն առանց իր համաձայնության, և հայց է ներկայացնում դատարան` պահանջելով այդ 22 մլն ԱՄՆ դոլարը: 

Համաձայնեք` եկամտաբեր բիզնես է. ստանալ 22 մլն, որից վճարել պարտքերը կամ դրանց մի մասը, իսկ մնացածը... Մնացածի մասին Աֆանդյանը ևս հոգացել է: 

Քանի որ Գ. Աֆանդյան հաջողակ բիզնեսմենի պարտքերը բաց աղբյուրներից հասանելի տվյալներով կազմում են ավելի քան 20 մլն դոլար, իսկ պետության նկատմամբ չկատարված պարտավորությունները կազմում են մոտ 850 մլն ՀՀ դրամ, ապա նույնիսկ այն դեպքում, եթե ինքը ստանա բանկից 22 մլն-ը, իրեն ոչինչ չի մնա։ 

Բայց դա՝ հասարակ մահկանացուների դեպքում: Գ. Աֆանդյանը, բնականաբար, չէր կարող բաց թողնել այդ «խոշոր շահումը»... և հենց այս պահին հայտնվում է մի նոր պարտատեր. պարզվում է՝ ոմն Կարապետ Ալեքսանյանին Աֆանդյանի հայրը՝ Ռաֆիկ Աֆանդյանը, պարտք է 15 մլրդ դրամ, իսկ որպես այդ պարտքի ապահովում` գրավադրված է այն 22 մլն-ը, որը Աֆանդյանը «հնարավոր է» կստանար բանկից: 

Այս համաձայնագիրն, ի դեպ, կնքվել է անմիջապես բանկի հետ համաձայնագիրը կնքելուց հետո. այսինքն` ստացվում է, որ Աֆանդյանը գիտե՞ր, որ բանկը իբր խախտելու է ձեռք բերված համաձայնությունը, վճարելու է իրեն այդ գումարը, որից էլ ինքը վճարելու է Կարապետ Ալեքսանյանի պարտքը: 

Իսկ Կարապետ Ալեքսանյանն էլ Աֆանդյանին պատկանող տարբեր գույքերից որևէ մեկը որպես գրավ վերցնելու փոխարեն գրավ է վերցրել մի գումար, որը կգոյանար միայն բանկի կողմից համաձայնագիրը խախտելու արդյունքում. հակառակ դեպքում իր 15 մլրդ դրամը կգրվեր սառույցին... 

Մի խոսքով, տարբեր լրատվամիջոցների տասնյակ հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվում է, որ Գևորգ Աֆանդյանը գիշեր-ցերեկ մտածում է, թե էլ ինչ համաձայնագիր կարելի է ստորագրել, դատի տալ բանկերին, գումար վաստակել և վերջապես «առողջացնել իր բիզնեսը»: 

Իսկ հանրային կյանքը չսիրողն ու իր որդիներն, ի դեպ, ըստ նույն հրապարակումների, սիրում են ճոխ ու գեղեցիկ կյանքը` տարբեր երկրներում գոլֆ են խաղում, պոկեր, ճանապարհորդում են աշխարհի էկզոտիկ վայրերով: Բայց... սնանկ են, սնանկ: 

«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում