Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մոլորակը կվերածվի հսկայական ուղեղի». ինչպես էր Նիկոլա Տեսլան կանխագուշակում աշխարհի ապագան

ԼԱՅՖ

Blog.1in.am-ը գրում է.

1926թ.-ին «Collier՝s» ամսագրում հրապարակվեց պատմության մեծագույն գյուտարար Նիկոլա Տեսլայի հետ զրույցը։ Զրույցի թեման այն ժամանակվա համար շոկային էր, հիմա էլ, ինչ խոսք, բավականին հետաքրքրական։

«Մեղուների կյանքն օրինակ կլինի մարդկային ռասայի համար»,- ասում էր հանրահայտ գիտնական Նիկոլա Տեսլան։ «Ինքնաթիռները կսկսեն թռչել երկնքում առանց մարդկանց կառավարման՝ ռադիոյի միջոցով։ Գենդերային նոր կարգ կսահմանվի, որտեղ գլխավոր դեր կխաղան կանայք։ Մենք կսկսենք շփվել ակնթարթորեն, գրպանի պարզ սարքերի միջոցով։ Էներգիան կսկսի փոխանցվել մեծ տարածության վրա առանց հաղորդալարերի։ Երկրաշարժերը կսկսեն ավելի հաճախ տեղի ունենալ։ Եվ այս զարմանալի իրադարձություններից շատերի իրականացմանը քիչ ժամանակ է մնացել», – ասում էր Տեսլան։

Տեսլան 68 տարեկան էր։ Նա լուռ նստում էր իր աշխատասենյակում և ուսումնասիրում էր աշխարհը, որը փոխում էր իր ձեռքերով և կանխատեսում այլ փոփոխությունները, որոնք անխուսափելիորեն տեղի կունենային մարդկության զարգացման հետ միասին։ Տեսլան բարձրահասակ, նիհար, ժուժկալ մարդ էր, ով միշտ մուգ էր հագնվում և աշխարհին նայում հանդարտ, խորը հայացքով։ Նա կարող էր իրեն շքեղություն թույլ տալ, սակայն համեստ էր ապրում և զարմանալի հետևողականությամբ ընտրում իր սննդակարգը։ Նա ջրից ու կաթից բացի այլ բան չէր խմում և չէր ծխում երիտասարդ տարիքից։

Նա ինժեներ, գյուտարար էր և դրա հետ մեկտեղ փիլիսոփա։ Նա նաև չէր մոռանում մարդկային կյանքի դրամաների մասին։

Տասնհինգ տարի հետո աշխարհը չափազանց կտարբերվի նրանից, ինչ մենք տեսնում ենք այսօր, նրանից, ինչ մենք տեսել ենք կես դար առաջ։

Տեսլան Ամերիկա եկավ, երբ դեռ երիտասարդ էր, և շուտով նրան ընդունեցին որպես տեխնիկական հանճար։ Իր հեղափոխական էլեկտրական սարքերի միջոցով նա փող վաստակեց և մի քանի ֆաբրիկաներ կառուցեց սկզբում Նյու Յոքում, այնուհետև Կոլորադոյում և Լոնգ Այլենդում, որտեղ սկսեց անցկացնել իր անթիվ գիտափորձերը, որոնք տարբեր կարևոր ձեռքբերումների հանգեցրեցին էլեկտրականության գիտության մեջ։

«Անլար համակարգի հայտնվելու պահից ես հասկացա, որ այս նոր արվեստը մարդկությանը կբերի շատ ավելին, քան որևէ այլ գիտական գյուտ, քանի որ այն փաստորեն ոչնչացնում է հեռավորությունը։ Աղետների մեծ մասը, որոնցից տառապում է մարդկությունը, առաջանում են աշխարհի հսկայական չափերի պատճառով և ազգերի ու մարդկանց սերտ շփման անկարողությունից»։

Անլար փոխանցումը հնարավորություն կտա հասնել այս մոտ շփմանը՝ ինտելեկտի, մեր մարմինների, նյութերի և էներգիայի տեղափոխման միջոցով։

Ողջ աշխարհը կվերածվի մի հսկայական ուղեղի։ Մենք կկարողանանք շփվել միմյանց հետ ակնթարթորեն, անկախ հեռավորությունից։ Ավելին, հեռուստատեսության ու հեռախոսի միջոցով մենք կկարողանանք տեսնել ու լսել միմյանց այնքան պարզ, որքան դեմ դիմաց նստած մենք կլսեինք ու կտեսնեինք միմյանց՝ անկախ հազարավոր մղոնների հեռավորությանը։ Եվ սարքերը, որոնք հնարավորություն կտան մեզ անել դա, զարմանալիորեն պարզ կլինեն՝ համեմատած ժամանակակից հեռախոսների հետ։ Մարդը կարող է այսպիսի սարքը պահել գրպանում։ Մենք կարող ենք հետևել ու լսել իրադարձություներին՝ նախագահի ինագուրացիան, սպորտային մրցաշարը, երկրաշարժերն ու պատերազմներն, այնպես, ասես այնտեղ ենք գտնվում։

Երբ էներգիայի անլար հեռահաղորդումը դառնա կոմերցիոն, հեղափոխություն տեղի կունենա։ Մենք արդեն կինոնկարներ ենք հեռարձակել անլար կապի միջոցով փոքր հեռավորության վրա։ Իսկ հետո՝ ընդամենը մի քանի տարի անց, հեռավորությունը սահմանափակում չի ունենա։ Պատկերներն արդեն իսկ փոխանցվում են լարերով՝ տելեգրաֆի միջոցով, սակայն երբ էներգիայի անլար փոխանցումը մասսայական դառնա, բոլոր այս մեթոդները նույնքան պրիմիտիվ կթվան, ինչպես շոգեքարշն էլեկտրական գնացքի համեմատությամբ»։

Սահմանները կվերանան

Բոլոր երկաթուղիները կէլեկտրականացվեն, իսկ առաջին լոկոմոտիվները կհայտնվեն թանգարաններում։ Կհայտնվեն թռչող մեքենաներ, որոնք վառելանյութի կարիք չեն ունենա և ազատ կլինեն բոլոր այն սահմանափակումներից, որոնք ունեն մերօրյա ինքնաթիռները։ Մենք կկարողանանք Նյու Յորքից հասնել Եվրոպա մի քանի ժամում։ Միջազգային սահմանները մեծամասամբ կոչնչացվեն, կսկսվի տարբեր ռասաների միավորում ու ներդաշնակեցում։ Անլար տեխնոլոգիաները կներդաշնակեցնեն տարբեր երկրների շահերը՝ տարաձայնությունների փոխարեն փոխըմբռնում երաշխավորելով։ Կառավարության ժամանակակից համակարգերը կհնանան»։

Տեսլան մեծ փոփոխություններ էր կանխատեսում նաև առօրյա կյանքում. «Ամեն առավոտ մենք կկարողանանք օրաթերթեր տպել տանից անլար կապի միջոցով։ Տան տնտեսությունը՝ ջեռուցում, լուսավորություն, մեխանիկա, կարտադրվի ավտոմատ»։
Ապագայի ամենամեծ փոփոխություններից մեկը Տեսլան համարում էր կանանց դիրքի փոփոխությունը. «Նույնիսկ առանց սոցիոլոգիական կրթության մարդուն պարզ է, որ աշխարհ է եկել գենդերային խտրականության նոր մոտեցում։ Կանանց՝ հավասարության համար մղած պայքարը կբերի սեռային նոր կարգի ստեղծման, որտեղ կանայք գլխավոր դեր կխաղան։

Կանայք կհասնեն հավասարության, իսկ հետո կգլխավորեն, սակայն ոչ թե տղամարդկանց պրիմիտիվ ֆիզիկական իմիտացիայի շնորհիվ, այլ ինտելեկտի զարգացման։

Պատմության սկզբից ի վեր կանանց ենթարկվածությունը հանգեցրել է նրանց մտավոր կարողությունների թուլացմանը, որով, ինչպես մենք արդեն գիտենք այսօր, կանայք օժտված են տղամարդկանցից ոչ պակաս։

Թագուհի, կյանքի կենտրոն

Կանանց միտքը ցուցաբերել է բոլոր ինտելեկտուալ ձեռքբերումների կարողությունները, որոնց ընդունակ են տղամարդիկ, և այդ կարողությունը կընդլայնվի։ Միջին վիճակագրական կինը ոչ պակաս և հետո նաև առավել կրթված կլինի, քան միջին վիճակագրական տղամարդը։ Կանայք կսկսեն անտեսել անցյալն ու կցնցեն քաղաքակրթությունն իրենց առաջընթացով։

Առաջնորդության ու նոր ոլորտներում գործունեության աստիճանական զարգացումը կճնշի մայրական բնազդն ու կանացի զգայունությունը։ Ամուսնությունն ու մայրությունը հնարավոր է, որ սկսեն անցանկալի բան համարվել, և մարդկանց քաղաքակրթությունն ավելի ու ավելի շատ կսկսի մոտենալ մեղուների կատարյալ քաղաքակրթության։

Սկզբունքը, որով գերիշխում է մեղուների տնտեսությունը, անմահության բնազդն է, որը փոխարինում է մայրությունն աստվածայինի հետ։ Թագուհին մեղուների կյանքի կենտրոնն է։ Նա գլխավորում է փեթակը և ոչ թե ժառանգականության իրավունքով, այլ որովհետև միջատների ռասայի կենտրոնն է»։

Ռասայի ստերիլիզացում

Մեղվային փեթակը հիմնված է անսեռ աշխատողների հսկայական բանակի վրա, ում միակ նպատակն ու կյանքի երջանկությունը տքնաջան աշխատանքն է։ Սա սոցիալական, համագործակցային կյանքի կատարելատիպն է։ Փեթակում կան իգական տեսակներ, որոնց պահպանում են այն դեպքի համար, եթե մայր մեղուն հիասթափեցնի փեթակը։ Եվ կան արու մեղուներ, որոնք շատ չեն, և որոնց հանդուրժում են միայն այն պատճառով, որ դրանք անհրաժեշտ են մայր մեղվին բեղմնավորելու համար։ Իսկ մայր մեղուն վերադառնում է փեթակ՝ տասնյակ հազարավոր ձվեր բերելով ապագա մեղվային քաղաք հիմնելու համար և սկսում վերարտադրման նոր շրջանը։

Երևակայությունը հրաժարվում է ընդունել, որ այսպիսի հեռանկար հնարավոր է նաև մարդկության համար։ Սակայն եթե մտածենք այն մասին, թե ինչպիսին է մարդկության սեփական ռասան անմահացնելու բնազդը գլխավորում մեր կյանքում, ապա ինչո՞ւ չմտածել, որ կանանց ինտելեկտուալ առաջընթացը կարտահայտվի մեղուների օրինակով։ Իհարկե դեռ հարյուրավոր տարիների կարիք կլինի, որպեսզի փոխվեն մարդկանց սովորություններն ու սովորույթները, որոնք կտանեն դեպի այսպիսի պարզ ու գիտականորեն կազմակերպված քաղաքակրթության։

Սակայն մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես է դա սկսում ԱՄՆ-ում. Վիսկոնսինում օրենքի համաձայն պահանջվում է հանցագործների ստերիլիզացում և տղամարդկանց մինչամուսնական հետազոտություն։ Մնում է միայն սպասել և մտածել, թե ինչն իրականություն կդառնա, երբ գիտնականները վերջապես ասեն իրենց խոսքը։

Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր