«Ռեալ»-ը պատրաստ է ռեկորդային գումար վճարել Մբապեի համար
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է ռեկորդային գումար վճարել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Մադրիդյան թիմը ֆուտբոլիստի համար ֆրանսիական ակումբին պատրաստ է վճարել 400 մլն եվրո: Նշենք, որ ներկայումս ամենաթանկ տրանսֆերը Նեյմարինն է, ում տեղափոխության համար ՊՍԺ-ն «Բարսելոնա»-ին վճարել է 222 մլն եվրո:
Մբապեյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2020թ-ն:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնության 7 խաղում, խփել է 5 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



