Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ քաղաքացու ձայնը լսելի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ պարբերաբար այս կամ այն խնդիրը հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում և քննադատության արժանանում, պետական գերատեսչությունները և պաշտոնյաները քննադատությունը սվիններով են ընդունում, երբեմն նաև՝ որպես անձնական վիրավորանք։ 

Մինչդեռ մեր նպատակը ոչ թե այս կամ այն գերատեսչությանն ուղղակի քննադատելն է, այլ խնդրի վրա ուշադրություն սևեռելը։ Կարծում ենք՝ բոլորիս նպատակն ի վերջո մեկն է՝ խնդիրների արձանագրում և դրանց լուծում։ Սեփական փորձից ելնելով, վստահաբար ասում եմ, որ իմ՝ որպես քաղաքացու և ոչ որպես «Փաստ» օրաթերթի լրագրողի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն լսելի եղան, այլ գուցե շատերի համար դանդաղ տեմպերով, բայց լուծում ստացան։ 

Ամիսներ շարունակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակայքի շենքերի բնակիչներն ահազանգում էին, որ համալիրի մոտ գտնվող ստորգետնյա անցումն անմխիթար վիճակում է՝ պատերը քանդվում են, հատակը որոշ հատվածներում ուռել է, իսկ լուսավորությունը գրեթե բացակայում է։ 

Մտավախություն կար, որ որոշ ժամանակ հետո գուցե այստեղ նույն պատկերն ունենայինք, ինչ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող ստորգետնյա անցումում։ Բայց փաստորեն նման պատկեր չենք ունենալու, ամեն դեպքում, եթե քաղաքացիները ևս հոգատար լինեն մայրաքաղաքի շինությունների և գույքի հանդեպ։ 

Արդեն մի քանի օր է, ինչ այստեղ կապիտալ վերանորոգում է սկսվել, բացի դա, շուրջբոլորը տեղադրվել են լեդ լուսատուներ։ 

Բացի սա, օրերս զանգահարել էի Աջափնյակ վարչական շրջանի թեժ գծին։ Հալաբյան փողոցի վրա տեղադրված մեկ էկրանի լուսավորությունը թափանցում էր բնակարան և խանգարում քնել։ 

Ներկայանալով բացառապես որպես քաղաքացի՝ թեժ գծի աշխատակցին ներկայացրեցի խնդիրը, նա գրանցեց հեռախոսահամարս՝ խոստանալով այն փոխանցել համապատասխան բաժնին։ 

Մի քանի րոպե հետո զանգահարեցին համայնքապետարանի գովազդի բաժնից, լսեցին բողոքս։ Եվս մի քանի զանգ, որոնց վերջնարդյունքը եղավ զրույցը գովազդային ընկերության տնօրենի հետ։ 

Խնդիրը ներկայացրեցի, ստացա բացատրությունը, եկանք ընդհանուր հայտարարի, արդյունքում խնդիրը լուծվեց։

 Սա լավագույն օրինակներից է, որ իմ՝ որպես քաղաքացու ձայնը լսելի եղավ, իսկ դա կարող է երաշխիք լինել, որ թե՛ մայրաքաղաքի վարչական շրջաններում, թե՛ մարզերում և գյուղական համայնքներում փոքր ու մեծ խնդիրները ոչ միայն կարձանագրվեն, այլև լուծում կստանան։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում