Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի կազմը
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է պատրաստությունները Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վերջին 2 տուրերի՝ Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերին:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը: Դարպասապահների մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին, ֆիզպատրաստության մարզիչը՝ Արմեն Տոնոյանը, իսկ տեսավերլուծաբանը՝ Ղազար Հակոբջանյանը:
Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



