Գիշերային խուլիգանություն Երեւանի կենտրոնում. Վնասել են ընթացքի մեջ գտնվող «Օպելը», կոտրել այլ մեքենաների ապակիները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 9-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Ագաթանգեղոսի եւ Խորենացու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել մայրաքաղաքի կենտրոնում բնակվող 36-37 տարեկան երեք տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն վայրում նրանք հնչեցրել էին հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ նրանցից մեկը ձեռքի առարկայով վնասել էր ընթացքի մեջ գտնվող «Օպելը», կոտրել «Մերսեդեսի» եւ մեկ այլ «Օպելի» դիմապակիները՝ պատճառելով գույքային վնաս:
Նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



