«Չենք ուզում գնալ Գյումրի». Նորագավիթի ավտոմաքսատան ճանապարհը պարալիզացված է (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱվտոներկրողները պարալիզացրել են դեպի Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը:
Բողոքի պատճառն այն է, որ ավտոներկրողները հրաժարվում են ավտոմեքենան մաքսազերծելու համար հասնել Գյումրի: Նրանք պահանջում են, որ փոխարենը մաքսազերծման գործողությունները կատարվեն Երևանում:
«Տղերք եկեք, ով ավտոյի գործ է անում, ճանապարհը փակել ենք, ցույց ենք անում, որ Գյումրի կամ Մեղրի չգնանք: Ոչ բոլորն են ի վիճակի Վրաստանից գալուց Գյումրիով գալ ու այնտեղ մաքսազերծում անել: Մաքսատունը Գյումրի տանելը տնտեսապես քաղաքը չի զարգացնում, հերթերը Երևանից վատ վիճակում են, հերթ են ծախում, նույն կռիվ ղալմաղալն ա»,- ասում է ավտոներկրողներից մեկը:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



