Երևանում տարբեր եկեղեցիներ ներխուժած անձինք անվայել արտահայտություններով վիրավորել են հավատացյալներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Ա․-ն և Հովհաննես Թ․-ն մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:
Աղբյուրի տեղեկություններով` նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների՝ նմանատիպ արարքներ կատարել են նաև այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



