Թրամփը Էրդողանին կասի Թուրքիայում ռուսական Ս-400-ների ներկայության անթույլատրելիության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ կասի, որ ռուսական Ս-400-ները Թուրքիայում անթույլատրելի են, տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ասել են Սպիտակ տանը, ԱՄՆ Կոնգրեսը հավանություն կտա Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, եթե այն չազատվի ռուսական Ս-400 համակարգերից։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Վաշինգտոնում տեղի է ունենալու հանդիպում Էրդողանի եւ ԱՄՆ նախագահի միջեւ։ Կողմերը մտադիր են քննարկել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման եւ մի շարք այլ հարցեր։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



