Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իտալիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայի Տրենտո և Ռովերետո քաղաքներում նոյեմբերի 19-ից 21-ը կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել են Տրենտո և Ռովերետո քաղաքների «Cartiro» բանկի հիմնադրամի կողմից՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության և Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, նոյեմբերի 19-ին Ռովերետոյի ֆիլհարմոնիկ դահլիճում կայացել է գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում դաշնակահար Անի Մարտիրոսյանի կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և իտալերենով ընթերցվել հատվածներ Դանիել Վարուժանի ու Անտոնիա Արսլանի ստեղծագործություններից: Նախքան համերգը ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Ռովերետոյի փոխքաղաքապետ Քրիստինա Ացոլինին:

Նոյեմբերի 20-ին Տրենտոյում կայացել է «Հայոց ցեղասպանության 100-ամյակը. 1915-2015» խորագրով գիտաժողովը, որին ներկա են եղել հազարից ավելի մասնակիցներ: Ներկաներին բացման խոսքով դիմել են «Cartiro» բանկի հիմնադրամի նախագահ Միքելե Իորին և Տրենտոյի ինքնավար շրջանի նախագահ Ուգո Ռոսսին: Գիտաժողովի բանախոսներն են եղել դեսպան Սարգիս Ղազարյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Սիենայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Մարչելլո Ֆլորեսը, Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլ ոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանը, «Osservatorio Balcani e Caucaso» ուսումասիրությունների կենտրոնի Հայաստանի հարցերով պատասխանատու Սիմոնե Ձոպելլարոն և այլոք:

Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության քաղաքական, իրավական և կրոնական ասպեկտների, թուրքական ժխտողականության, նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտության և թեմային առնչվող այլ հարցերի:

Նոյեմբերի 21-ին «Cartiro» բանկի հիմնադրամի Տրենտոյի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը, 2015» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում ելույթ են ունեցել դեսպան Սարգիս Ղազարյանը, Տրենտոյի քաղաքապետ Ալեսանդրո Անդրեատան, Տրենտոյի արքեպիսկոպոս Լուիջի Բրեսանը և եԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Միքելե Նիկոլետտին:

 

Ծովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել