Ո՞վ է Երևանում ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալված Արթուր Վարդանյանը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱրդյո՞ք վնասազերծված Արթուր Վարդանյանը, նույն «Հայոց Վահան» կազմակերպության նախագահ Արթուր Վարդանյանն է՝ կպարզեն իրավապահները:
Երեւանում, այսօր, վաղ առավոտյան Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում, ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերված եւ վնասազերծված խմբավորման վերաբերյալ մանրամասներ իրավապահներն առայժմ չեն հրապարակում։
Հրապարկվել է միայն Արթուր Վարդանյան անուն ազգանունը եւ նշվել, որ նրա հետ ձերբակալվել է եւս 9 մարդ, որոնց ինքնությունն առայժմ չի բացահայտվում։

Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում արված լուսանկարներից, որոշ պարզաբանումներ են են իհայտ գալիս։ Մասնավորապես, լրատվամիջոցներում հայտնվեց մի լուսանկարներ որում երեւում են երկու առյուծներով նկարազարդված եռագույն բազմաթիվ փոքր դրոշներ։
Այս զինանշանը նույնությամբ համապատասխանում է վերջին մեկ տարում իր շուրջը մեծ աղմուկ բարձրացարած «Հայոց Վահան» կազմակերպության խորհրդանշանին, որով էլ համացանցում հանդես է գալիս հիշյալ կազմակերպությունը։
Շարունակությունն՝ այստեղ



