Աշխարհի լավագույն մարզիչն՝ ըստ Յուրգեն Կլոպի
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմյեր լիգայի 11-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ խոսել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
«Ես շատ եմ հարգում Գվարդիոլային և հպարտ եմ, որ ունեմ նրա պես մրցակից: Ինձ համար Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է:
«Մանչեսթեր Սիթիի» դեմ մեզ դժվար հանդիպում է սպասվում, սակայն ես վստահ եմ, որ մենք ունենք հաղթելու հնարավորություն»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի լավագույն մարզիչն է:
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



