Ոճային գլխարկ եւ ակնոց. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը
ԼԱՅՖՇարունակությունն՝ այստեղ:
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին գունավոր շապիկ է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Մարինկան գեղեցիկ սանրվածք է ընտրել, ոճային ակնոց, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ մատանիներ եւ ժամացույց։ Մեկնաբանություններում դերասանուհին դիմել է հետեւորդներին՝ հարցնելով՝ արդյոք իրեն սազում է գլխարկ։

Օրեր առաջ հրապարակված կադրում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Մարինկան գեղեցիկ աքսեսուարներ էր ընտրել՝ ժամացույց եւ լայնեզր գլխարկ։ Չնայած Մարինկան հրապարակմանը կից գրառում չէր կատարել, դերասանուհու էջը լի էր հաճոյախոսություններով։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



