Իրանը կարող է «չորս րոպեում» ուրանը մինչեւ 20 տոկոսով հարստացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը կարող է «չորս րոպեում» ուրանը մինչեւ 20 տոկոսով հարստացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Սալեհին, հայտնում է Mehr-ը։
«Ես հուսով եմ, որ մենք երբեք չենք հասնի այն պահին, երբ ստիպված լինենք ուրանը մինչեւ 20 տոկոսով հարստացնել։ Սակայն հենց երկրի ղեկավարությունը նման կարգադրություն անի, մենք կկարողանանք կատարել այն չորս րոպեի ընթացքում»,- հավելել է Սալեհին։
Նրա խոսքերով, ներկայում Իրանը 60 հատ IR-6 ցենտրիֆուգ ունի, որոնցից յուրաքանչյուրը՝ 10 ЕРР հզորությամբ, ինչը թույլ է տվել ուրանի հարստացման գոյություն ունեցող հզորությունը մեծացնել մինչեւ 600 ЕРР։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



