Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը սրում Է Սիրիայի իրադրությունը. Մերկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը սրում Է Սիրիայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեստագում:
«Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո իրադրությունը սրվել Է: Մենք պետք Է ամեն ինչ անենք ապաԷսկալացման համար»,- ընդգծել Է նա:
«Ես զրույց եմ ունեցել Թուրքիայի վարչապետի հետ եւ նրան կոչ եմ արել բոլոր ուժերը գործադրել՝ իրադրությունը լիցքաթափելու համար»,- հայտնել Է Մերկելը: Դրա հետ մեկտեղ կանցլերը նշել Է, որ «յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը»: Սակայն տարածաշրջանում իրավիճակն առանց այն Էլ չափազանց բարդ Է, նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



