Ռոբերտ Լեւանդովսկին պետք է վիրահատվի
ՍՊՈՐՏ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին աճուկային մկանների հետ կապված խնդիր ունի։ Ֆուտբոլիստը պետք է վիրահատվի, ինչի պատճառով ստիպված կլինի բաց թողնել առնվազն 10 օր, հաղորդում է գերմանական Kicker-ը։
Մյունխենյան ակումբում դեռ չեն որոշել` երբ անցկացնել վիրահատությունը՝ կամ նոյեմբերի 9-ին սկսվող ակումբային խաղադադարի ժամանակ, որը կապված է Եվրո-2020-ի ընտրական հանդիպումների հետ, կամ ձմեռային արձակուրդի ժամանակ։
Լեհաստանի հավաքականն արդեն նվաճել է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր եւ պատրաստ է չհրավիրել Լեւանդովսկուն առաջիկա հանդիպումներին։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



