Վիճաբանություն եւ բռունցքի հարված աչքին՝ «Ածնկալի» ձորում. կասկածյալին գտել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 21-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ածնկալ» կոչվող ձորում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, նշված ձորում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է 25-ամյա Կարապետ Մ.-ի դեմքին` աչքի մասում պատճառելով վնասվածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Կարապետ Մ.-ին բռունցքով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 28-ամյա Կարեն Պ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



