21-ամյա Անդրանիկն օգտվել է 25-ամյա աղջկա խմած լինելու հանգամանքից եւ...
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 21-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Արմինե Թ.-ն եւ հայտնել, որ հունիսի 21-ին, ժամը 03.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Անդո անունով ներկայացած անձը, օգտվելով իր խմած լինելու հանգամանքից, իրեն անհայտ պայմաններում իր պայուսակից գողացել է ոսկյա թեւնոց, 100 դոլար, 25.000 դրամ եւ բջջային հեռախոս:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 23.55-ին, Երեւանի Իտայիայի եւ Բեյրութի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 21-ամյա Անդրանիկ Գ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:



